Կրթություն

Ուսանողներին աջակցելու ծրագրերը պետք է ունենան ոչ միայն սոցիալական, այլ նաեւ առաջադիմության ուղղվածություն․ Նիկոլ Փաշինյան

Ուսանողներին աջակցելու ծրագրերը պետք է ունենան ոչ միայն սոցիալական, այլ նաեւ առաջադիմության ուղղվածություն, որովհետեւ եթե միայն հիմքում դրվում է սոցիալական բաղադրիչը, ունենում ենք ուսանողներ, որոնք հետագայում չունենալով բավարար գիտելիքներ, չեն կարողանում աշխատանք գտնել: Այս մասին, այսօր կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Պետությունը պետք է օգնի այն մարդուն, որն ուզում է ստանալ կրթություն, բայց պետությունը չպետք է օգնի մարդուն, ով ուզում է դիպլոմ: Վերջին 30 տարում մենք տեսել ենք մի իրավիճակ, երբ բարձրագույն, կամ ցավոք սրտի չակերտավոր բարձրագույն կրթության հնարավորություններն այնքան են մեծացել, որ միջին կասնագիտական կրթության ոլորտը կանգնել է կոլապսի առաջ: Մարդիկ մտածում են՝ ինչու ստանալ միջին մասնագիտական կրթություն, եթե կարելի է ստանալ բարձրագույն կրթության դիպլոմ: Հետեւաբար, մենք պետք է պայմանները խստացնենք, չափորոշիչներն ավելի բարձրացնենք, եւ իհարկե, կրթական հնարավորություններն ընդլայնել, որպեսզի մեր բուհերը լինեն ոչ թե ուսման վարձ հավաքող հիմնարկություններ, այլ լինեն պատշաճ մրցունակ կրթություն ապահովող հաստատություններ, ինչը մեր ռազմավարական ուղղություններից մեկն է»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Թիվ 1

Recent Posts

Իրանը վերահաստատում է, որ չի մշակի կամ ձեռք չի բերի միջուկային զենք. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ի իր էջում վերահաստատել է միջուկային գործարքի հարցում Իրանի դիրքորոշումը: «ԱՄՆ…

11 minutes ago

YoHealth-ը ներկայացնում է YoBlog բաժինը՝ FTN վաստակելու հնարավորությամբ

YoHealth-ի օգտատերերն այսուհետ հնարավորություն ունեն վարել իրենց բլոգը, կիսվել նկարներով, տեսանյութերով և հոդվածներով հավելվածի YoBlog…

17 minutes ago

Doing Digital Forum 2025-ի ֆինանսական գործընկեր Ֆասթ Բանկը Visa Gold ԱկնՔարտեր կնվիրի մասնակիցներին

Ֆասթ Բանկն ապրիլի 3-ին Դվին Հոլում միանում է թվային ֆինանսների և նորարարական տեխնոլոգիաների Doing Digital…

20 minutes ago

ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողականորեն պայքարել ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և ՀԴՄ կիրառման…

27 minutes ago

Պուտինի խորհրդականը մեկնում է Վաշինգտոն

Ռուսաստանի ազգային բարեկեցության հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը մինչև այս շաբաթվա վերջ կայցելի Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ…

47 minutes ago