Գործընկերային նյութեր

Ամերիկացի վերլուծաբանները՝ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանամերձ գոտում լարվածության աճի մասին

Ամերիկացի վերլուծաբաններն Ամերիկայի ձայնի հետ զրույցում քննարկել են են ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանային վերջին բախումներն ու դրանց պատճառները

Իրավիճակի այս վերջին սրացումը ՀՀ և Ադրբեջանի սահմանին ցույց է տալիս, որ չնայած անցած տարվա նոյեմբերին կնքված զինադադարին, պատերազմը դեռ շարունակվում է, ասում է Քարնեգիի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին: Մի շարք գործոններ, ներառյալ ներքաղաքական զարգացումները երկու երկրներում, ինչպես նաև պատերազմի շարունակություն ցանկացող շրջանակները Բաքվում, կարևոր դեր են խաղում, ըստ վերլուծաբանի, լարվածության աճի հարցում: Նա դրական է գնահատում Մոսկվայի միջնորդությամբ կողմերի միջև բանակցությունների վերսկուսումը:

«Կարծում եմ, որ կողմերից ոչ մեկը իրոք չի ձգտում վերսկսել լայնածավալ պատերազմ, մասնավորապես սահմանամերձ այդ տարածքում: Կարծում եմ, որ երկու երկրները ենթարկվում են մեծ ճնշմանը՝պատերազմից խուսափելու համար»,- ասում է Սթրոնսկին:

Նա կարևորում է Ռուսաստանի դերակատարությունն այս զինադադարի կնքման հարցում՝ շեշտելով, որ սա Մոսկվայի հեղինակության խնդիրն է որպես խաղաղապահ առաքելություն իրականացնող կողմի: Բացի այդ, ըստ նրա, ՌԴ-ն փորձում է վերահսկողության տակ պահել հայ-ադրբեջանական լարվածության ու Կենտրոնական Ասիայի երկրների ու Աֆղանստանի միջև սահմանային իրավիճակների հետ կապված զարգացումները:

«Ռուսաստանը փորձում է այնպես անել, որ երկու իրավիճակները միաժամանակ չպայթեն: Այնպես որ, կարծում եմ՝ դա, հավանաբար, լրացուցիչ շարժառիթ է ՌԴ-ի համար՝ զինադադար հաստատելու նպատակով կողմերի վրա ուժեղ ճնշում բանեցնելու համար»,-գտնում է Սթրոնսկին:

Նա, սակայն, իրավիճակը շարունակում է գնահատել վտանգավոր՝ չբացառելով լայնածավալ պատերազմի հնարավորությունը, քանի որ իրադրությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Ըստ Սթրոնսկու՝ Ադրբեջանը փորձում է շոշափել հայկական կողմի հակազդելու պատրաստակամությունը: Նա չի բացառում հետագայում ևս ադրբեջանական կողմից նոր փորձեր այս ուղղությամբ՝ Հայաստանում նոր կառավարության ու ձևավորված քաղաքական նոր իրականության պատճառով:

«Ինձ թվում է, որ դա ավելի շատ նման է շոշափելու փորձին, քան լայնածավալ պատերազմ վերսկսելու ջանքերին, սակայն երբեք հայտնի չէ»,- ասել է նա:

Իր հերթին, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչի կարծիքով, կողմերի միջև ընդհարումների պատճառը խաղաղ երկխոսության կամ բանակցությունների բացակայությունն է:

«Բախումները վերսկսվելու են Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմաթիվ հարցերի, ներառյալ սահմանային տարաձայնությունների, փախստականների և տեղահանվածների վերադարձի և այլ խնդիրների շուրջ, լուրջ և կանոնավոր երկխոսության բացակայության պատճառով»,- նշում է Կազլյարիչը:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…

4 hours ago

Արցախի դրոշի համար Գերմանիայի դեսպանին Ադրբեջանը խիստ նկատողություն է արել

Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…

5 hours ago

Փաշինյանը Գերմանիայի նախագահի այցը Հայաստան համարել է պատմական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…

6 hours ago

Գերմանիայի նախագահը ԼՂ դրոշով նկար է հրապարակել

Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…

6 hours ago

Ներկայացվել է օդանավակայանի մեկնման սրահում տեղադրված նոր համակարգերը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…

6 hours ago

Արման Եղոյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…

6 hours ago