Կրկին հայտարարում ենք, որ 2020 թ. սեպտեմբերին Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա ագրեսիայի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքների ապօրինի օկուպացիան ամրագրելու Ադրբեջանի փորձերը անթույլատրելի են։ Միջազգային իրավունքի նորմերի խախտման ու զինված ուժի ապօրինի կիրառման արդյունքներն օրինականացնելուն միտված ցանկացած գործողություն պետք է խստորեն դատապարտվի:
Բաքվի՝ սեփական ապօրինի գործողությունները որպես ընդունելի նորմա ներկայացնելուն ուղղված քաղաքականության վառ օրինակներից է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահների այցը Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Շուշի քաղաք:
Անհրաժեշտ ենք համարում ընդգծել Ադրբեջանի և այլ երկրների պաշտոնատար անձանց՝ Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ այցերի անընդունելիությունը և սադրիչ բնույթը, քանի որ դրանք միջազգային իրավունքի կոպիտ խախտում են, մարտահրավեր՝ քաղաքակիրթ աշխարհին և նպատակ ունեն բացառել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար նախապայմանների ստեղծման հնարավորությունը։
Կրկին ընդգծում ենք, որ Արցախի Հանրապետության դիրքորոշումն անփոփոխ է. հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման պարտադիր պայման է հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումն ու Արցախի կողմից միջազգային իրավասուբյեկտայնության ձեռքբերումը։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանայիի հետ:…
Հուլիսի 4-ին Երեւանի «Հրազդան» մարզադաշտում կկայանա Զեմֆիրայի համերգը: Տեղեկությունն այդ մասին հրապարակված է Զեմֆիրայի պաշտոնական…
Վարչապետի խոսնակ, Գյումրիի ավագանու ՔՊ թեկնածուներից Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Գյումրիի ընտրությունների…
Իսրայելական ուժերը շարունակում են հարվածները Բեյրութին, մասնավորապես՝ մայրաքաղաքի հարավային արվարձաններին: ԶԼՄ-ների տվյալով՝ հզոր պայթյուններ են…
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն շարունակում են շփումները ուկրաինական կարգավորման թեմայով, սակայն քննարկվող հարցերը շատ բարդ են․…
2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 566.5 մլրդ դրամ հարկային…