Լրահոս 24/7

Հայաստանում աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու նպատակով վերափոխման ուղիներ պետք է մշակվեն. Արման Խոջոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 25-ին աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն՝ Միավորված ազգերի կազմակերպության 2021 թ. պարենային համակարգերի նախագագաթնաժողովին մասնակցելու նպատակով։

Հայաստանից միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Նախագագաթնաժողովի նպատակն է ներկայացնել պարենային համակարգերի վերափոխման վերաբերյալ ողջ աշխարհում գործող փաստերի վրա հիմնված և գիտական ամենավերջին մոտեցումները, գործողությունների կոալիցիաների միջոցով գործարկել մի շարք նոր հանձնառություններ և մոբիլիզացնել նոր ֆինանսավորում ու գործընկերություն։

Նախագագաթնաժողովին նախորդել են ազգային աշխատաժողովները, որոնք նվիրված են եղել անվտանգ սննդի ապահովմանը, էկոլոգիապես մաքուր ապրանքների լայնածավալ արտադրության խթանմանը, հաճախ փոփոխվող տնտեսական միջավայրին դիմակայելու կարողությունների ուժեղացմանը, ինչպես նաև այն միջոցառումներին, որոնք կօգնեն մեզ հիմնել պարենային կայուն համակարգեր՝ ապահովելով ներառական տնտեսական զարգացում։ Նախագագաթնաժողովը մեկ հարկի տակ է համախմբել հազարավոր երիտասարդների, ֆերմերների, քաղաքացիական հասարակության, գիտնականների, մասնավոր հատվածի, գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության, սննդամթերքի ոլորտների ներկայացուցիչների ավելի քան 140 երկրներից։

Այցի շրջանակում հուլիսի 27-ին Արման Խոջոյանը և տարբեր երկրների նախարարներ ու փոխնախարարներ մասնակցել են կլոր-սեղան քննարկմանը, որը կրում էր «Սննդի համակարգերի վերափոխում կայուն զարգացման նպատակներին հասնելու համար. դիմագրավելով մարտահրավերներին» խորագիրը։ Այն նվիրված էր ազգային և տարածաշրջանային սննդի համակարգերի վերափոխման ուղիների ուսումնասիրմանը։

Հանդիպման ընթացքում տարբեր երկրների գյուղատնտեսության նախարարները միմյանց հետ կիսվել են իրենց փորձով, նշել իրենց առաջնահերթությունները, վերլուծել իրենց դիրքորոշումների նմանություններն ու տարբերությունները:

Քննարկման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել երկրներում սննդի համակարգերի վերափոխման անհրաժեշտությանը։

«Հաճախ մենք կարծում ենք, որ այն մարտահրավերները, որոնց առերեսվում ենք, վերաբերում են միայն մեր երկրին: Մինչդեռ, երբ մենք ունկնդրում ենք մեր գործընկերներին, ապա հասկանում ենք, որ բոլոր երկրներում առկա մարտահրավերները հիմնականում նույնն են՝ չնչին տարբերություններով։ Ուստի շատ կարևոր է հավաքական ջանքերի գործադրումը, ինչպես նաև նման միջոցառումների կազմակերպումը, փորձի փոխանակումը և արդյունքում այս ուղղությամբ ընդհանուր ռազմավարության մշակումը»,- իր խոսքում նշել է Արման Խոջոյանը։

Ներկայացնելով Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առավել արդիական մարտահրավերները՝ Արման Խոջոյանը ընդգծել է ջրային ռեսուրսների խնայողության նպատակով ոռոգման ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը։ Արման Խոջոյանը նաև նշել է, որ վերափոխման ուղիներ պետք է մշակվեն Հայաստանում աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու նպատակով՝ հավելելով, որ Հայաստանում աշխատանքի արտադրողականությունը ժամում մոտ 5 ԱՄՆ դոլար է, մինչդեռ ԵԱՏՄ անդամ երկրներում այդ ցուցանիշը կազմում է շուրջ 12 ԱՄՆ դոլար, իսկ ԵՄ անդամ երկրներում` շուրջ 43 ԱՄՆ դոլար։

Նախարարի տեղակալն իր ելույթում կարևորել է գյուղատնտեսության բնագավառում մարդկային կապիտալի, մասնագիտական գիտելիքների, որակյալ կրթության և երիտասարդների ներգրավման մեծ դերը տնտեսական աճի ապահովման հարցում։

Արման Խոջոյանը ունեցել է մի քանի այլ ելույթներ` ներկայացնելով Հայաստանի սննդի համակարգերի վերափոխման ճանապարհային քարտեզը, ինչը թույլ կտա դիմակայել գլոբալ մարտահրավերներին, այդ թվում՝ կլիմայի փոփոխությանը, անհավասարության աճին, սննդային անվտանգությանն առնչվող խնդիրներին և թերսնմանը։ Այցի ընթացքում նախարարի տեղակալը ունեցել պաշտոնական մի շարք այլ հանդիպումներ ու քննարկումներ, որոնք ապագայում համատեղ ծրագրերի՝ կյանքի կոչման մեծ ներուժ ունեն:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

8 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

9 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

9 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

9 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

9 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

9 hours ago