

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հուլիսի 29-ին զինվորական եւ քաղաքացիական անձնակազմի համար սահմանել Է պահանջ նոր կորոնավիուսի դեմ պատվաստում կամ վարակի առկայության կանոնավոր թեստավորում անցկացնելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Պենտագոնի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջամալ Բրաունի հայտրարության մեջ:
«Նախագահի կողմից տարածված կարգադրություններին համապատասխան նախարարության բոլոր զինվորականները եւ քաղաքացիական անձակազմը պետք Է տրամադրի պատվաստման իր կարգավիճակը: Դա անելն անհնար լինելու կամ չցանկանալու դեպքում անձնակազմը պարտավոր կլինի կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորությունը, անել կանոնավոր թեստավորում եւ սահմանափակված կլինի գործուղումների ուղարկման հարցում»,- ասել Է գերատեսչության ներկայացուցիչը:
«Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կսկսի նաեւ կոնսուլտացիաներ մեր բժշկական մասնագետների եւ զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի հետ՝ որոշելու համար, թե ինչ կերպ եւ երբ ներառել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի սահմանման մասին նախագահի հանձնարարականները զինվորական անձակազմի համար պահանջների լրիվ ցուցակում»,- նշել Է Բրաունը: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, հուլիսի 29-ին ելույթ ունենալով Սպիտակ տանը, հայտնել Է, որ Պենտագոնին հաձնարարել Է մշակել զինծառայողների համար պարտադիր պատվաստման պլան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…