ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Լիա Միլերը հուլիսի 30-ին Թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասել է :
«Որպեսզի այս չարիքի դեմ պայքարենք միջազգային մակարդակով, պետք է բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը՝ ներկայացնել, թե ինչ է թրաֆիքինգը: Պետք է ցույց տալ զոհերին , թե որտեղ կարող են նրան դիմել օգնության, քանզի նրանք երբեմն չգիտեն, թե ում կողմից օգնություն սպասել»,- ասել է ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատարը:
Նա նշել է, որ ԱՄՆ պետական դեպարտամենտն ուրախ է արձանագրել այն փաստը, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկել թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ:
«Այս տարվա հաշվետվության մեջ ավելի մանրամասն նշված է: Ունենք լավ գործընկերներ, որպեսզի Հայաստանում բարելավենք թրաֆիքինգի դեմ պայքարը: Դրա համար աջակցում ենք «Վորլդ Վիժն» կազմակերպության կողմից իրականցվող ծրագրին: Մարտահրավերները շատ են թրաֆիքինգի և շահագործման խնդիրներով, բայց մենք պետք է կարողանանք քանդել ժամանակակից ստրկության շղթաները: Մենք ոչ միայն զոհերի համար ենք պայքարում, այլև մեզ համար, որովհետև ուրիշի արժանապատվությունը պաշտպանելով՝ պաշտպանում ենք մեր արժանապատվությունը»,- իր խոսքը եզրափակել է Միլերը:

















