ԵԽ Հարավային Կովկասի հարցերով պատվիրակության ղեկավար, ԵԽ պատգամավոր Մարիա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովանչևը և Ադրբեջանի հարցերով զեկուցող Զելյանա Զովկոն համատեղ հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի վերաբերյալ․
«Մենք ցավում ենք հուլիսի 28-ին Ադրբեջանի ուժերի հետ բախումների հետևանքով Հայաստանի Գեղարքունքի մարզում սահմանին երեք հայ զինծառայաղների մահվան կապակցությամբ, երբ, ինչպես հաղորդվում է, հայկական դիրքեր և մի քանի գյուղեր առավոտից գնդակոծվել են։ Հայտնում ենք մեր խորին ցավակցությունները զոհվածների ընտանիքներին։ Ցավոք, սա եզակի դեպք չէ նախորդող ամիսներին, ներառյալ՝ բռնությունները պետական սահմանին, որոնք սկսվեցին, երբ ադրբեջանական զորքերը մայիսի 12-ին ներխուժեցին Հայաստանի տարածք։ Վերջին փոխհրաձգությունը Նախիջևանի սահմանին պակաս մտահոգիչ չէ։ Մենք կոչ ենք անում երկու կողմերին պահպանել հրադադարն ու զերծ մնալ ցանկացած սադրանքներից։
Ցանկացած հնարավոր անհամաձայնություն սահմանին պետք է լուծել բանակցությունների, սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի, այլ ոչ ուժի միջոցով։ Բոլոր ուժերը պետք է վերադառնան հրադադարի եռակողմ հայտարարությանը համապատասխան մայիսի 12-ից առաջ ունենցած իրենք դիրքեր։ Իրավիճակի դեէսկալացիայի համար կարևոր է դադարեցնել հռետորաբանությունը։ Այս համատեքստում դատապարտում ենք Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները, այսպես ասած, «Արևմտյան Զանգեզուրի» վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության տարածքը որպես «ադրբեջանական նախնիների երկիր» նշելը։ Այսպիսի հայտարությունները խիստ անպատասխանատու են և սպառնում են ավելի խարխլել տարածաշրջանային անվտանգությունը: Մենք հորդորում ենք ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու վստահության ամրապնդման միջոցներին և բանակցային սեղանի շուրջ ցանկացած հարցի լուծմանը, այդ թվում՝ հակամարտության տևական կարգավորման և Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսման միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։

















