ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է անձին ծանր վիրավորանք հասցնելու, հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու համար սահմանել պատժաչափեր:
Հանրային ծառայողին հայհոյելու կամ զրպարտելու համար սահմանվել է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (100 հազարից մինչև 500 հազար ՀՀ դրամ):
Նախագիծն ՝ԱԺ նիստում ընդունվեց 72 կողմ ձայնով։
«Հայհոյանքը Հայաստանում միշտ պատժվել է: Եթե նախկինում հայհոյում էին դեմ-դիմաց եւ դա պատժվում էր, ապա սոցիալական մեդիայի տիրույթում այն դարձավ հեռավար, համատարած, կեղծ էջերի միջոցով միջնորդավորված փոխանցվող: Պետք է հասկանալ՝ ուզում ենք վերջ դնել այս իրավիճակին, թե ոչ»,- նշել է նախագծի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանը։














