Սպորտ

Ադրբեջանցին հեռացավ առանց ձեռքսեղման. Հովհաննես Բաչկովի հաղթանակը

Ինչպես տեղեկացրել ենք, Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 1/8 եզրափակչում պարտության մատնեց ադրբեջանցի աշխարհի նախկին չեմպիոն Ջավիդ Չալաբիևին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Այն բանից հետո, երբ ռինգում հայտարարվեց մրցավարների որոշումը, ադրբեջանցի մարզիկը շրջվեց մեջքով Բաչկովին ու արագորեն հեռացավ ռինգից՝ առանց ավանդական ձեռքսեղման ու մրցակցի մարզիչներին մոտենալու: Մենամարտից հետո Չալաբիևը տեղի մամուլի հետ զրույցում հայտարարել է, որ մրցավարներն անարդար են վարվել իր հետ, և որ ինքը հաղթել է երկրորդ ռաունդը, իսկ մրցավարները հաղթանակը տվել են հայ բռնցքամարտիկին:

Նշենք, որ հենց երկրորդ ռաունդում Բաչկովի առավելությունն անվիճելի էր, ու նրա ուժեղ հարվածները հաճախ էին հասնում նպատակին՝ թե մրցակցի գլխին, թե մարմնին: Դրվագներից մեկում Չալաբիևը նույնիսկ միտումնավոր բերանից գցեց ատամնակալը, որպեսզի մենամարտը կանգնեցվի և նա շունչ քաշելու հնարավորություն ունենա:

Ներկայացնում ենք Բաչկով – Չալաբիև մենամարտի տեսագրությունը.

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

13 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

13 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

13 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

14 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

14 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

14 hours ago