

Հուլիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է հայ-ադրբեջանական ողջ սահմանագոտում ռուսական սահմանապահների և հենակետերի տեղադրման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախման ռիսկի և որ այդ գործընթացներն իրականացնելիս կառավարությունը գործելու է քաղաքացիներից ստացած մանդատին համապատասխան:
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության համար անընդունելի և դատապարտելի է Նիկոլ Փաշինյանի կողմից արտահայտած դիրքորոշումը մի շարք պատճառներով, մասնավորապես.
• Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման հիմնավորումներից մեկն այն էր, որ առաջացել էր վտանգ պատերազմական գործողությունների Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխվելու և ավելի լայնածավալ բնույթ ստանալու համար.
• Նոյեմբերի 9-ի հայտարարության բազմաթիվ կետեր, որոնց ապահովման և իրականացման համար ռուսական կողմի միջնորդությամբ և պատասխանատվությամբ պետք է արդեն իսկ կատարված լինեին (ռազմագերիների վերադարձ, տեղահանվածների վերադարձ, կրակի դադարեցում և այլն), շարունակվում է մնալ չլուծված և օգտագործվում է Հայաստանի Հանրապետության շահերի և հայ ժողովրդի անվտանգության դեմ.
• Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինված ստորաբաժանումները շարունակում են գտնվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում և այդ հատվածներում ուժի կիրառմամբ պարբերաբար իրականացնում են տարաբնույթ հարձակումներ հայկական դիրքերի, բնակավայրերի և խաղաղ բնակիչների վրա, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետությունը համարվում է ՀԱՊԿ անդամ երկիր, որին Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիմել էր և չէր ստացել որևէ ռազմաքաղաքական աջակցություն.
• Փաստացի չեն գործում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի կետերը, որով ռուսական կողմը, որպես ռազմավարական դաշնակից, պետք է ապահովեր Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ այդ թվում նաև ռազմական միջամտությամբ.
• Ռուսաստանի Դաշնության ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում, նրա հետ ունեցած հարաբերությունները, կնքված պայմանագրերը, անվտանգային և տնտեսական համակարգերում սերտ համագործակցությունները ի վերջո չեն զսպել և չեն զսպելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը հակահայկական հայտարարություններ անելու, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտելու, ուժի սպառնալիքի ներքո հայկական կողմից զիջումներ ստանալու գործում.
• Հայ-ադրբեջանական ողջ սահմանագոտում ռուսական սահմանապահների և հենակետերի տեղակայմամբ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ իրականացնելն այս պահին անընդունելի է, քանի որ հայկական կողմի համար առաջ են գալու նոր մարտահրավերներ, որոնք էլ ավելի են բարդացնելու արցախյան հիմնախնդրի կարգավորումը, մասնավորապես սահմանների ճշգրտմամբ ադրբեջանական կողմը հայկական կողմից փորձելու է ստանալ տարածքային ամբողջականության ճանաչում.
• Ռուսական կողմը հայ-ադրբեջանական հակամարտության հատկապես վերջին շրջանում հանդես է գալիս որպես «հաշտարար» և միջնորդ այն դեպքում, երբ ակնհայտ կերպով ոտնահարվում են իր դաշնակից Հայաստանի Հանրապետության շահերը, չեն դատապարտվում Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող հայատյաց ու ծավալապաշտական հայտարարությունները, չեն կիրառվում սանկցիաներ տարածաշրջանն ապակայունացնող ադրբեջաթուրքական ագրեսիան զսպելու համար.
• Հայ-ադրբեջանական հակամարտության վերջնական կարգավորումը, սահմանազատումն ու սահմանագծումը, ենթակառուցվածքների անխափան աշխատանքը, տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը չեն կարող դիտարկվել արցախյան հիմնախնդրի կարգավորման տիրույթից դուրս.
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը, վերընշված իրողությունները հաշվի առնելով, դատապարտում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի սույն թվականի հուլիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ հնչեցրած հայտարարությունը, միևնույն ժամանակ հիշեցնում, որ 2021թ. Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հայ-ադրբեջանական ողջ սահմանագոտում ռուսական սահմանապահների և հենակետերի տեղակայմամբ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ իրականացնելու համար որևէ քաղաքական ուժի մանդատ չեն տվել:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…