Թուրքիայում անտառային հրդեհներն անկառավարելի են դառնում: Հազարավոր հրշեջներ միացել են հրդեհաշիջման աշխատանքներին:
Թուրքիայի՝ Միջերկական ու Էգեյան ծովերի ափերին գտնվող 17 շրջաններում արձանագրվել է կրակի մոտ 70 օջախ:
Աղետի հետևանքով մահացել է չորս մարդ, սակայն մտավախություն կա, որ զոհերի թիվը կավելանա: Կան բազմաթիվ վիրավորներ:
Աղետի գոտում իրականացվում է բնակիչների ու զբոսաշրջիկների տարհանում: Անտառային հրդեհների պատճառն ուժեղ քամիներն և օդի բարձր ջերմաստիճանն են:

















