Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը (77 կգ) հաղթանակով մեկնարկեց Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում:
Մինսկ-2019 Եվրոպական խաղերի փոխչեմպիոնը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից՝ 5:0 հաշվով հաղթելով 2021թ. Ասիայի չեմպիոն, ուզբեկ Յալգաշբայ Բերդիմուրատովին:
Քառորդ եզրափակիչում Կարապետ Չալյանի մրցակիցը կլինի 2018թ. աշխարհի չեմպիոն, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի հաղթող ռուս Ալեքսանդր Չեխիրկինը, որը 7:0 հաշվով հաղթեց մեքսիկացի Անտոնիո Յեպեսին:
Լուսանկարը՝ Mediamax-ի։

















