77 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը առաջին գոտեմարտում 5։0 հաշվով հաղթանակ տոնեց ուզբեկ ըմբիշ Յալգասբայ Բերդիմուրատովի նկատմամբ։
Քառորդ եզրափակիչում Կարապետը պայքարի դուրս եկավ Ռուսաստանի Օլիմպիական Կոմիտեն ներկայացնող Ալեքսանդր Չեխիրկինի հետ:
Չալյանը հաղթեց 2։1 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Լուսանկարը՝ Mediamax-ի։

















