Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում տարավ երրերդ հաղթանակը և դուրս եկավ եզրափակիչ՝ ապահովելով Հայաստանի առաջին մեդալը Տոկիո-2020-ում:
Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում մրցեց 23-ամյա իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ ու հաղթեց 4:1 հաշվով:

















