Հասարակություն
02.08.2021

ՀՌԱՀ 2 անդամների քվեարկությունը խոսում է նրանց ոչ օբյեկտիվության մասին

ՀՌԱՀ 2 անդամների քվեարկությունը խոսում է նրանց ոչ օբյեկտիվության մասին

Հեռուստաալիքների լիցենզավորման՝ 2021-ի հունվարին կայացած մրցույթի արդյունքում հանրապետության ամբողջ տարածքում հեռարձակվելու իրավունք էին ստացել «Արմենիա թիվի», «Երկիր մեդիա», «Շանթ», «A TV», «Կենտրոն թիվի» հեռուստաալիքները:

Իսկ մայրաքաղաքում հեռարձակվելու են «5-րդ ալիքը», «Արմնյուզը», «Առփի մեդիան», Freenews-ը, «Դար 21»-ը և  «Նոր Հայաստանը»: Մայրաքաղաքային սփռման սլոթում մեկ տեղ բաց էր մնացել, քանի որ մրցույթի միակ մասնակից «Շանթ սպորտը» չէր հավաքել անհրաժեշտ նվազագույն շեմի միավորը, 2021-ի ապրիլի 4-ին ՀՌԱՀ-ը նոր մրցույթ հայտարարեց այդ տեղի համար։ Մրցույթին մասնակցելու համար Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով հայտեր ներկայացրեցին «Փաստինֆո» ՍՊ, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ և «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունները։

Նշենք, որ «Փաստինֆո» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թվականին։ Ընկերության հիմնադիրը նախկին գլխավոր դատախազ ու Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի նախկին խորհրդական Սոնա Տռուզյանն է։

«Հայկական երկրորդ հեռուստաալիքը» հիմնադրվել է 2000 թվականին, 50%-ի բաժնետերը Նատալյա Մարտինյանն է, մյուս 50%-ը պատկանում է գործարար Սամվել Մայրապետյանին։ Մայրապետյանը բաժնեմաս ունի նաև Ռոբերտ Քոչարյանի որդու հետ կապվող «Տոյոտա Երևան» ընկերությունում։

Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, թեև ունի համապետական սփռման՝ բոլորիս հայտնի սլոթ, բայց նաև դիմել էր մայրաքաղաքային սփռման լրատվական հեռուստաալիք հիմնելու հայտով:

Մրցույթի արդյունքում հաղթել է Հանրայինը, իսկ Հ2-ը զրկվել է եթերից: Մենք ուսումնասիրել ենք հանձնաժողովի անդամների՝ հայտ ներկայացրած ընկերություններին տրված գնահատականները՝ հասկանալու, թե որքանով են մրցույթի արդյունքներն օբյեկտիվ։

Ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը գնահատման չափորոշիչներից մեկն էր, որի վերաբերյալ գնահատականներն ամենահակասականն էին։

Այս չափորոշիչի վերաբերյալ «Փաստինֆո» ընկերությունը նշել էր, որ նախատեսում է հաղորդումների միջոցով հնարավորություն ստեղծել առնչվելու մշակութային արժեքներին, անդրադառնալ մշակութային խնդիրներին, մշակել հեղինակային ծրագրեր։ Հաղորդացանցը համալրվելու էր արտասահմանյան արտադրողներից գնված պատմական, մշակութային, գեղարվեստական ֆիլմերով: Մշակույթի տարբեր ներկայացուցիչների աշխատավայրերում նկարահանվելու էր «Արվեստանոց» հաղորդաշարը: Ընկերության հաղորդացանցում մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումները կկազմեին շաբաթական եթերաժամի առնվազն 20%-ը: Նշենք, որ oրենքով արդեն իսկ ամրագրված է, որ հեռարձակողների ծրագրերում մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումները պետք է կազմեն շաբաթական եթերաժամի առնվազն 20%-ը: Այսինքն, ընկերությունն ընդամենը պարտավորվում է ապահովել օրենքով սահմանված նվազագույն պահանջը:

Հ2-ը նշել էր, որ ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված ջանքերը ներդրված են լինելու նախ և առաջ լրատվական թողարկումներում՝ հեղինակային ռեպորտաժների և իրադարձային լուսաբանումների միջոցով, արտադրվելու են նաև այնպիսի հաղորդումներ, որոնք հաշվի կառնեն հասարակության տարբեր շերտերի ազգային, կրոնական և քաղաքական առանձնահատկություններն ու նախասիրությունները, հաղորդակից են դարձնելու համաշխարհային մշակութային և համամարդկային արժեքներին, ազգային ավանդույթներին, հայոց պատմությանը, հասարակական կյանքին: Նախատեսվում էր նոր նախագիծ երիտասարդ սերնդի համար՝ ուղղված այս արժեքների ապահովմանը, ներկայացվելու էին հայոց պատմության կարևոր դրվագները և հայ գրականության գոհարները: Նշված արժեքների ապահովմանն էին լինելու ուղղված նաև «Հոգևոր անվտանգություն», «Կարճ կարևորի մասին» և այլ հաղորդումները, հայոց պատմության հերոսական դրվագներին նվիրված վավերագրական ֆիլմերը:

«Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն» այս չափորոշչի վերաբերյալ նշել էր, որ «Հանրային ժամանակ» ծրագրի ստեղծման հիմքում դրված է լինելու տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման անհրաժեշտությունը: Նախատեսվում են նաև մշակութային թեմատիկ թողարկումներ, ինչպես նաև հանրային արխիվի հիման վրա տեղեկատվական-ճանաչողական բնույթի վավերագրության ներկայացում:

Ընդգծենք նաև, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հանրային մուլտիպլեքսը դիտարկում է որպես ազգային մեդիահարթակ, որի սլոթերով հեռարձակվող տեսալսողական ծրագրերի բովանդակությունը պետք է արտացոլի հանրային պահանջմունքների և հետաքրքրությունների բազմազանությունը։

Այնուամենայնիվ, հանձնաժողովի անդամներից Դավիթ Ամալյանն ու Արմեն Մկրտչյանը դարձյալ ցածր միավորներ են տվել Հանրայինին՝ 5-ական միավոր։ Ըստ հանձնաժողովի անդամների՝ «Փաստինֆոն», որը պարտավորվել էր ընդամենն ապահովել օրենքով սահմանված նվազագույն պահանջը, ավելի է համապատասխանում այս չափորոշիչին, քան Հ1-ը։ Դավիթ Ամալյանն ու Արմեն Մկրտչյանը «Փաստինֆոյին» տվել են, համապատասխանաբար, 18 և 17 միավոր, իսկ Հ2-ին՝ 19 և 17։ Այլ կերպ ասած՝ ՀՌԱՀ այս երկու անդամները համարում են, որ «Փաստինֆոն» ու Հ2-ը այս ցուցանիշով 3․5 անգամ «ավելի լավն են», քան Հանրայինը:

Հանձնաժողովի մյուս անդամների գնահատականներն այս չափորոշիչի վերաբերյալ «Փաստինֆոյի» դեպքում կազմել են միջինում 12 միավոր, Հ2-ի դեպքում՝ 13, Հանրայինի դեպքում՝ 15 միավոր։

Այսպիսով, Հեռուստաալիքների լիցենզավորման՝ 2021-ի հունիսին կայացած մրցույթի քվեարկության արդյունքների վերլուծությունն ի հայտ է բերում ՀՌԱՀ-ի որոշ անդամների կողմից մի շարք անտրամաբանական և ՀՌԱՀ-ի՝ նախօրոք իրականացված դիտարկումներին հակասող գնահատականներ, որոնք, թերևս, խոսում են ՀՌԱՀ-ի նշված անդամների սուբյեկտիվության, այլ ոչ օբյեկտիվության մասին:

Իրազեկ քաղաքացիների միավորում

Ավելին՝ այստեղ

Լրահոս
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
17:04
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
16:55
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
16:43
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
16:34
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
16:18
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
16:00
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
15:40
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում
15:20
Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում
Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
14:39
Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը
14:27
Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը
Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան
14:12
Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան
Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg
13:54
Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg
Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան
13:43
Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան
Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս
13:18
Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս
Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան
12:50
Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան