Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նարեկ Մկրտչյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.Նարեկ Մկրտչյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում:














