Մշակույթ

Կայացել է Գրքի երևանյան չորրորդ փառատոնը

Օգոստոսի 1-ին ամփոփվել է Գրքի երևանյան չորրորդ փառատոնը: Այն ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացրել է «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը: Փառատոնն այս տարի կրում էր չարենցյան «Ժամանակիդ շունչը դարձիր» խորագիրը՝ գրողի 125-ամյակին ընդառաջ:

Մայրաքաղաքի սրտում (Նկարիչների միություն, «Զանգակ» գրատուն, «Մոսկվա» կինոթատրոն) հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը տեղի են ունեցել գրական-մշակութային տասնյակ միջոցառումներ՝ գրքի ցուցահանդես-տոնավաճառներ, շնորհանդեսներ, գրական քննարկումներ, մասնագիտական աշխատարաններ, հանդիպումներ հատուկ հյուրերի հետ թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար։ Շուրջ 50 հրատարակիչներ ներկայացրել են իրենց նոր գրքերը՝ մինչև 40 տոկոս զեղչով:

Փառատոնի ընթացքում կայացած միջոցառումները կոչված էին հանրությանը տրամադրել ընթերցանությանը, թե՛ հրատարակչին, թե՛ թարգմանչին և թե՛ գրողին ավելի ճանաչելի դարձնելուն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը որպես կարևոր ցուցանիշ և ձեռքբերում արձանագրել է, որ փառատոնի շրջանակում վաճառվել է շուրջ 15000 գիրք: Նա խոսել է նաև մարդկանց դեպի գիրք բերելու ճանապարհին գրադարանների դերի մասին. «Գրադարանները չեն կարող լինել զուտ գրապահոցի և գրքի սպասարկման միջավայր: Դրանք պետք է վերածվեն մշակութային ժամանցի, մտավոր շփումների միջավայրի, որի վերջնարդյունքը գիրք բացելն է»:

Փոխնախարարի գնահատմամբ՝ 21-րդ դարում տեղեկատվական դաշտի հագեցվածության պայմաններում գիրքը չի կարող միանգամից հասնել ընթերցողին, և պետք է մտածել ուղիներ, որոնք հնարավոր ընթերցողին կբերեն դեպի գիրք: Այդ ուղիներից մեկը Գրքի փառատոնն է:

Ըստ այցելուների՝ փառատոնը նպաստում է, որ ընթերցողների թիվն ավելանա, որ գրողն ավելի հայտնի դառնա: Այցելուներից շատերը փառատոնը գնահատում են որպես զեղչված տարբերակով ցանկալի գիրքը ձեռք բերելու լայն հարթակ: Գրականագետ Սուրեն Դանիելյանը հույս է հայտնել, որ ապագայում Գրքի փառատոնը չի ընկալվի որպես տոն և հասարակության համար կդառնա սովորական միջոցառում՝ «Երբ ժողովուրդը ներքուստ աճի դեպի գիրքը»:

Երիտասարդ գրող Հովիկ Աֆյանն էլ նշել է՝ փառատոնից գրողի ակնկալիքն այն է, որ քաղաքը կարդա ոչ թե 3 օր, այլ՝ ընդհանրապես:

Փառատոնի միջոցառումների ցանկում կարևոր իրադարձություն էր Թումանյանի ակադեմիական հատորների վերահրատարակումը, որը ներկայացրել է Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը. «Թումանյանի կյանքի տարեգրության հատորյակները բացառիկ են հայ գրականության պատմության շղթայում, որովհետև մինչ օրս հայ գրողներից միայն Թումանյանն է, որ ունի նմանատիպ հիմնավոր կենսամատենագիտություն»:

Ավելին՝ այստեղ

Թիվ 1

Recent Posts

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

6 minutes ago

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահի հետ

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո…

21 minutes ago

Ամերիկայի առևտրի պալատը ունի կարևոր դերակատարություն ՀՀ-ում բիզնես մշակույթի զարգացման համար

Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում մարտի 21-ին անց է կացրել իր տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել…

29 minutes ago

Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի. Միրզոյան

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 20-ին Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ…

1 hour ago

Ինչ է ներառում ՀՀ-ի կողմից Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի Արաբական…

1 hour ago

Ֆրանսիան և Իտալիան են արգելափակել Ուկրաինային օգնության փաթեթը. Bloomberg

Bloomberg պարբերականը, վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին, հայտնում է, որ իտալացի դիվանագետները խնդրել են տրամադրել ավելի շատ…

1 hour ago