Թուրքիայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել են 3 ռուս զբոսաշրջիկներ,- տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
ՌԴ ևս 5 քաղաքացի ծանր վիրավորում է ստացել։ Milliyet պարբերականի փոխանմամբ՝ վթարը տեղի է ունեցել Անթալիայի Սիդե շրջանում։ Ավտոբուսը Մանավգատից ընթացել է օդանավակական, սակայն, անհայտ պատճառներով բախվել է բետոնե պատնեշին ու շրջվել։ Տուժել է 16 մարդ։

















