Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային օլիմպիական խաղերում իր ելույթներն ավարտեց աթլետ, հեռացատկորդ Լևոն Աղասյանը:
Որակավորման փուլում իր երեք ցատկերից միայն երկրորդի ժամանակ Աղասյանը չհատեց թռիչքային գիծը: Մարզիկի առաջին ու երրորդ ցատկերը չհաշվվեցին, իսկ երկրորդ ժամանակ նա ցույց տվեց 16,42մ արդյունք, որը բավարար չէր որակավորումը հաղթահարելու համար: Այդ ցուցանիշով Աղասյանը 32 մարզիկների պայքարում զբաղեցրեց 21-րդ տեղը:

















