Սպորտ

Արթուր Ալեքսանյանը՝ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) արծաթե մեդալ նվաճեց Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

Վճռորոշ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը զիջեց Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Մուսա Եվլոևին՝ 1:5 հաշվով:

Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից: Մեկնարկային գոտեմարտում նա 4:1 հաշվով հաղթել էր Ուզուր Ջուզուպբեկովին (Ղրղզստան), ապա 5:1 հաշվով առավելության էր հասել ֆինն Արվի Սավոլայնենի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում պարտության էր մատնել Սարավի Մոհամադհադիին (Իրան)՝ 4:1: Այդ գոտեմարտում Ալեքսանյանն ազդրի մկանային վնասվածք էր ստացել:

Սա Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանի նվաճած երկրորդ մեդալն է. օգոստոսի 2-ին բրոնզե մեդալակիր էր դարձել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Բացի դրանից՝ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ այդպիսով ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Այսօր մեդալ նվաճելու հնարավորություն է ունեցել նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ), սակայն բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա 1:4 հաշվով զիջել է Ռաֆիգ Հուսեյնովին (Ադրբեջան):

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Էստոնիան Ռուսաստանի հետ սահմանին ռազմաբազա կստեղծիԷստոնիան Ռուսաստանի հետ սահմանին ռազմաբազա կստեղծի

Էստոնիան Ռուսաստանի հետ սահմանին ռազմաբազա կստեղծի

Էստոնիան նախատեսում է Ռուսաստանի հետ սահմանակից Նարվե քաղաքում ռազմաբազա ստեղծել, որտեղ կտեղակայվեն մոտ 200-250 էստոնացի…

2 hours ago
Վարչապետը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցերՎարչապետը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Վարչապետը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

2 hours ago
ՀՀ-ում կանցկացվի Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությանը նվիրված գիտաժողովՀՀ-ում կանցկացվի Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությանը նվիրված գիտաժողով

ՀՀ-ում կանցկացվի Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությանը նվիրված գիտաժողով

Կառավարությունն ընդունել է որոշում` «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային համաժողովը պատշաճ մակարդակով կազմակերպելու…

2 hours ago

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան…

3 hours ago

Ավստրալացի պատգամավորների հայտարարությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանի Օրենսդիր ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները հայտարարություններ են արել Հայոց ցեղասպանության…

3 hours ago

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին և…

3 hours ago