Լրահոս 24/7

Էդվարդ Հովհաննիսյանի հրաժեշտի խոսքը

ՊԵԿ արդեն նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հրաժեշտի խոսքը։

Սիրելի հայրենակիցներ,

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարգելի գործընկերներ

Մեր Հայրենիքի համար այս բարդագույն պատմական ժամանակահատվածում Պետական եկամուտների կոմիտեի անձնակազմի անձնուրաց և սրտացավ աշխատանքի շնորհիվ հաջողվել է պատշաճ մակարդակով իրականացնել օրենքով մեզ վերապահված գործառույթները, հակազդել ամենատարբեր բնույթի մարտահրավերների և ապահովել մեր երկրի տնտեսական սահմանների անվտանգությունը:

Պետական եկամուտների կոմիտեում իմ աշխատանքի ուղենիշներից են մշտապես եղել Հայաստանի Հանրապետության տնտեսական սահմանների անվտանգության ամրապնդումը, բոլորի համար տնտեսական գործունեության համահավասար դաշտի և օրենքի գերակայության ապահովումը, օրինապահ տնտեսվարողների համար գործունեության առավել բարենպաստ պայմանների ստեղծումը, ինչպես նաև` արատավոր երևույթների և հանցավորության դեմ անզիջում պայքարը: Պետության առջև ծառացած մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն համախմբված և համառ աշխատանքով:

Գոհունակությամբ կարող եմ փաստել, որ այդ ուղղությամբ ՊԵԿ անձնակազմը ջանք ու եռանդ չի խնայել, գործել է առավելագույն նվիրվածությամբ և սրտացավությամբ: Պետական եկամուտների կոմիտեի ողջ անձնակազմին հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը:Մեր առջև դրված խնդիրների լուծմանը նպաստելու, արդյունավետ և բեղմնավոր համագործակցության համար շնորհակալություն եմ հայտնում նաև պետական բոլոր մարմիններին և գործընկեր կազմակերպություններին:

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս պատասխանատու ժամանակակահատվածում ՊԵԿ ղեկավարությունը ինձ վստահելու համար: Պետական եկամուտների կոմիտեի հաջորդ ղեկավարին մաղթում եմ հայրենանվեր և արգասաբեր աշխատանք՝ ի նպաստ մեր պետության առաջընթացի և զարգացման:

Հիշեցնենք, որ Էդվարդ Հովհաննիսյանը ազատվել է ՊԵԿ նախագահի պաշտոնից, նրա փոխարեն պաշտոնում նշանակվել է Ռուստամ Բադասյանը։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

8 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

9 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

9 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

9 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

9 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

10 hours ago