

Լրիվ պատվաստումը կորոնավիրուսից, այդ թվում և դրա «դելտա» տարբերակից պաշտպանվելու առանցքային տարրն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Դեղ եվրոպական գործակալության և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի համատեղ հայտարարության մեջ:
«Եվրամիությունում հաստատված պատվաստանյութերից յուրաքանչյուրով լրիվ պատվաստումն ապահովում է հիվանդության ծանր ընթացքից կամ կորոնավիրուսային մահից պաշտպանության բարձր մակարդակ՝ այդ թվում և դրա «դելտա» տարբերակից: Պաշտպանության ամենաբարձր մակարդակ գրանցվում է, երբ պատվաստանյութի վերջին դեղաչափի ներարկումից բավականաչափ ժամանակ է անցել՝ 7-14 օր»,- նշվում է հայտարարության մեջ:
Կազմակերպությունները հորդորել են բոլորին, ովքեր դեռևս չեն պատվաստվել, ընդունել անհրաժեշտ դեղաչափերը, իսկ եվրոպական երկրների իշխանություններին կոչ են արել վերանայել առաջին և երկրորդ դեղաչափերի ներարկման միջև ժամանակահատվածի հնարավորինս կրճատման հնարավորությունը, մասնավորապես, ռիսկային խմբում գտնվող անձանց համար:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…