ՌԴ ԱԳՆ-ը հաղորդագրություն է տարածել, որի մեջ նշված է, որ Մոսկվան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում կարևորում է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացումը, ինչը ենթադրում է 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումը՝ դրա համար օգտակար համարելով ՄԱԿ-ի գործակալությունների ներգրավումը հումանիտար աշխատանքներին:
«Այդ ամենը պետք է համաձայնեցվի Բաքվի ու Երևանի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսական կողմն անդրադարձել է նաև աշխարհի տարբեր երկրներում միգրացիոն ճգնաժամերի հետևանքների հաղթահարման գործում ՄԱԿ-ի կենտրոնական համակարգող դերակատարմանը:
Պաշտոնական Մոսկվան նշել է, որ շահագրգռված է նաև տեղահանված անձանց ու փախստականներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու գործում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներգրավման հարցում:














