Facebook

Պարտությունը դատավճիռ չէ և մեզ համար կարող է ապագա հաղթանակների հնարավորություն դառնալ

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ազգը պետք է երազանք ունենա, որպես կանոն, երազանքը միշտ միտված է ապագային, հետևաբար կփորձեմ հնարավորինս իրատեսորեն մտորել ու երազել։

Ծանր պարտությամբ թելադրված արտահերթ ընտրությունները ինչ-որ չափով լուծեցին ներքաղաքական խնդիրները, բայց անվտանգային և արտաքին քաղաքական ռիսկերը մնացել են նույնը։ Հետամնաց տնտեսությամբ և սակավ բնակչություն ունեցող երկրի համար նման խնդրի լուծումը մտածված, հաշվարկված, ուղղորդված և տքնաջան գործունեություն է պահանջում։ Դրա համար նախ պետք է ընկալել, որ պարտությունը դատավճիռ չէ և մեզ համար կարող է ապագա հաղթանակների հնարավորություն դառնալ: Իսկ հաղթող դառնալու համար պետք է գտնել ուղենիշները և գործառույթները, որոնցից ես առանձնացրել եմ երեքը.

1) Ընտրել պայքարի ճիշտ թիրախները և հակադրվել ոչ թե մարդկանց կամ պետություններին, այլ երևույթներին և գաղափարներին։

2) Հաղթանակի թշնամին պասիվությունն է։ Աշխատել նպատակամղված, ողջ էներգիայով, առանց հանգստանալու, անընդհատ ու ամենուր։

3) Լինել աշխարհի հետ լրիվ անկեղծ՝ ներկայացնելով նպատակներդ, բարձրաձայնելով հաջողությանդ պարագայում այլոց օգուտները։

Մենք պայքարում ենք սեփական հայրենիքի սահմաններում անվտանգ և պաշտպանված ապրելու համար։ Մեր սահմանները հաճախ են փոխվել և հարց է առաջանում, թե վերջին հարյուրամյակի ո՞ր ժամանակաշրջանի քարտեզներով է ճշտել պետք դրանք՝ 1918, թե 1920, թե 1922, թե 1998, թե 1994, թե 2020։ Ակնհայտ է, որ մեզ համար միակ նախընտրելի և քիչ թե շատ արդար արդյունք կարող է ապահովել հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկելը, ինչը ընկալելի, անխոցելի և տրամաբանության առումով գրեթե չքննադատվող մոտեցում է։ Այլ տարբերակները, պատերազմի արդյունքներից ելնելով, ոչ միայն հիմնավոր չեն, այլև անարդար են, հետևաբար՝ ոչ արդյունավետ։ Պասիվ, գաղտնի, կիսաձայն, կիսաքայլ, այս կամ այն երկրի հետ խաղալով սահմանների ճշգրտման արդյունավետ լուծում ստանալը անհնարին է։ Նման խնդրի լուծումը պետք է դառնա համազգային գործընթաց, Լոս Անջելեսից մինչև Տորոնտո, Լիբանանից մինչև Լոնդոն։ Մենք անընդհատ ու անդադար պետք է կրկնենք մեր ճշմարտացիությունը, մեր մոտեցման արդարությունը և անխոցելիությունը։ Միայն նման գործելակերպը կապահովի ՄԱԿ-ի ԱԽ-ում մեզ համար արդյունավետ և սպասված արդյունք։ Աշխարհի կողմից ընդունված և ճանաչված սահմանները մեր անվտանգության հիմնական երաշխիքն են, նման որոշումից հետո է, որ Հայաստանի սահմանները կարող է և կպաշտպանի միայն հայ զիվորը, և միայն այդ կերպ Հայաստանը կվերագտնի իր ինքնիշխանությունը։ Աշխարհի կողմից ճանաչված սահմաններով Հայաստանն է, որ կարող է որոշել, թե իր երկրի տարածքում ի՞նչ ճանապարհներ է պետք կառուցել և ինչպե՞ս կազմակերպել, որ դրանցից օգտվելը շահավետ լինի բոլորի համար։

Մենք պետք է կարողանանք թե տարածաշրջանային և թե աշխարհաքաղաքական հիմնական խաղացողներին ցույց տալ մեր աշխարհագրական դիրքի արդյունավետ օգտագործման լուրջ առավելությունները։ Արցախը ինձ համար միշտ եղել է Հայկական երկրորդ պետություն, ինչպիսին Կիպրոսն է հույների համար։ Արցախը ունի երկարատև խաղաղության և կարգավիճակի խնդիր, որի լուծման միակ լեգիտիմ հարթակը ԵՀԱԿ Մինսկի խումբն է, ինչն էլ մենք պետք է պնդենք և այդ ուղղությամբ կառավարությամբ, խորհրդարանական դիվանագիտությամբ, արտաքին և ներքին մամուլի միջոցներով և համասփյուռ հայությամբ, բոլոր հնարավոր հարթակներում պետք է անդադար և ուղղորդված աշխատանք տանենք։ Բայց անգամ գերճշգրիտ արտաքին քաղաքականություն վարելու պարագայում, եթե մենք ծրագրված քայլեր չանենք տնտեսության ոլորտում, մշտապես մնալու և դառնալու ենք անվտանգություն սպառող երկիր ու պարտադրված ենք լինելու օգնություն խնդրել՝ մեկ ռուսի, մեկ ֆրանսիացու, մեկ ամերիկացու զինվորից։ Տնտեսական լոկոմոտիվը տեղից պոկելու, մեր տնտեսությունը արդիական և բազմաճյող դարձնելու որպես վերջնական նպատակ և իմ երազանքի գագաթնակետ Հայաստանի Հանրապետությունը գիտելիք արտադրող պետություն դարձնելու համար էլ ես առանձնացնում եմ էլի երեք քայլ.

1) Մեր ունեցած հանքահումքային ռեսուրսների ճիշտ և պլանավորված օգտագործում, համաշխարհային նշանակության և ՀՀ ամենախոշոր Քաջարանի հանքավայրի ամբողջական վերագործարկում։ Ամուլսարի լիարժեք վերաբացում, Ալավերդու պղնձաձուլականի վերագործարկում։ ՀՀ ջրային ռեսուրսների ճշգրիտ կուտակում և կառավարում։

2) Նոր ատոմակայանի կառուցում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, իսկ ցանկության դեպքում նաև Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի և Չինաստանի ռեսուրսների ներգրավմամբ։ 3) ՀՀ կառավարման համակարգի թվայնացում, որը կբերի կոռուպցիայի կտրուկ նվազման, ներդրումների ավելացման, տնտեսության թափանցիկության և բյուջեի վրա նստած կադրերի օպտիմալացման։

Հ. Գ. Ինչքան կրճատեցի, էլի երկար ստացվեց: Բնական է՝ մոտեցումներս անթերի չեն, միակ ու վերջնական ճշմարտությունը չեն և կարող են լրացվել, կամ քննադատվել։ Քննադատեք ինչքան քեֆներդ տա, կարևորը, որ կարդացողն էլ սկսի լուծումներ փնտրել ու ամենակարևորը ապագայից խոսել»։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

14 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

14 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

14 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

14 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

14 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

15 hours ago