Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը և «Հայաստան» դաշինքը շարունակում են ներկայացնել մշտական հանձնաժողովների նախագահների իրենց թեկնածուներին:
Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
«Հայաստան» դաշինքը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պաշտոնում առաջադրել է Վահե Հակոբյանի թեկնածությունը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը: