Լրահոս 24/7

Սևանի համայնքապետարանում գործելու է Քաղաքացիների սպասարկման գրասենյակ

Սևանի համայնքապետարանի վարչական շենքում ընթանում են «Սևան համայնքում քաղաքացիների սպասարկման գրասենյակի ստեղծում» ծրագրով նախատեսված շինարարական աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից: 

Ի թիվս հանրապետությունում գործող երեք տասնյակից ավելի գրասենյակների, Սևանում հիմնվող գրասենյակն էլ աշխատելու է «մեկ պատուհան» սկզբունքով, որի նպատակն է քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները: 

Քաղաքացիների սպասարկման գրասենյակը կապահովի համայնքային ծառայությունների մատուցումը «լավ կառավարման» սկզբունքների համաձայն: Գրասենյակը հիմնվելու է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։ Սևանի համայնքապետարանի և ԳՄՀԸ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն, ԳՄՀԸ հատկացվող դրամաշնորհի շրջանակներում, գրասենյակի համար հատկացված տարածքի հիմնանորոգման աշխատանքներին կհաջորդեն կահավորումը և անհրաժեշտ տեխնիկայի տեղադրումը: 

Սևանի համայնքապետարանում և ՔՍԳ-ում աշխատանքները կիրականացվեն Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի կիրառմամբ, որը որպես ՏԻՄ-երի համար մշակված տեղեկատվական համակարգ՝ թույլ է տալիս ապահովել տեղեկատվական հոսքերի ավտոմատացված կառավարում համայնքապետարանում: 

Մեկ միասնական տեղեկատվական միջավայրը նպաստելու է մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակի կրճատմանը, ՏԻՄ-ի աշխատանքների հաշվետվողականությանը, իրականացվող աշխատանքների որակի բարելավմանը:

Սևան համայնքում Քաղաքացիների սպասարկման գրասենյակը գործելու է այս տարվա նոյեմբեր ամսից:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

10 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

10 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

11 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

11 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

11 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

11 hours ago