Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանը օգոստոսի 9-ին տեղափոխվել է հիվանդասենյակ, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Եղել է մահափորձ մեր գործընկերոջ նկատմամբ, դիմակավորված անձինք ներխուժել են բնակարան, ծեծի ենթարկել և 11 անգամ դանակով հարվածել: Աստծո կամոք, մեր գործընկերը չի մահացել: Անտոնյանը դանակահարությունից հետո, երեկ, արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս պահին դրական դինամիկա կա, ամեն ինչ նորմալ է ընթանում, կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեց քաղաքապետը:

















