

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Գարեգին Խաչատրյանը ներկայացրեց նախագիծ՝ համաձայն որի՝ Էրեբունի վարչական շրջանում նոր դպրոց կկառուցվի, որը նախատեսված կլինի 430 աշակերտի համար:
«Նախագծով նախատեսվում է Էրեբունու փողոցի հ. 8 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող 2000 քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը հատուկ նշանակության հողերի կատեգորիայից փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա։ Այդ տարածքում ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով» նախատեսվում է 430 աշակերտի համար կառուցել հիմնական դպրոց: Նախատեսվում է, որ դպրոցը կլինի մինչև 3 վերգետնյա հարկերով՝ հնարավոր է նախատեսել շահագործվող տանիք և նկուղային կամ կիսանկուղային հարկերով»,- նշեց Խաչատրյանը:
Հարակից զեկուցող՝ Քաղաքաշինության և օգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լիլիթ Կիրակոսյանը շեշտեց, որ իրենք նախագծին տվել են դրական եզրակացություն:
Որոշումն ընդունվեց 37 «կողմ», 2 «ձեռնպահ» ձայներով:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…