Բնապահպանություն

Արդյունավետ կառավարմամբ հասնել մեր առջև դրված խնդիրների լուծմանը. Պավել Ցուգունյան

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրեի ժամանակավոր պաշտոնակատար Պավել Ցուգունյանը հանդիպել է «Սյունիք» և «Կապան» անտառտնտեսությունների մասնաճյուղերի աշխատակիցներին, քննարկել է տնտեսություններում առկա խնդիրները, անտառվերականգման և անտառպահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, կառուցվածքային փոփոխություններն ու առաջիկա ծրագրերը: Մասնավորապես, Ցուգունյանն ընդգծել է վերջերս «Սյունիք» և «Կապան» մասնաճյուղերում կատարված կառուցվածքային փոփոխության անհրաժեշտությունը, համաձայն որի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղից առանձնացվել և «Կապանի անտառտնտեսութուն» մասնաճյուղին է միացվել «Արծվանիկ» անտառպետությունը:

Ըստ Ցուգունյանի, փոփոխությունները պայմանավորված են, նախ և առաջ, անտառկառավարման ոլորտում արդյունավետության բարձրացմամբ: «Ինչպես գիտեք, անտառվերականգնումը և արդյունավետ անտառկառավարումը մեր ամենօրյա աշխատանքի հիմքն է, ինչի համար պետությունը հսկայական ռեսուրսներ է ծախսում, թե’ ֆինանսական, թե’ նյութատեխնիկական։ Առաջիկայում նույնպես սպասվում են բավականին լուրջ ներդրումներ ու ծրագրեր։ Մեր նպատակն է արդյունավետ կառավարել այս ամենը և հասնել մեր առջև դրված խնդիրների լուծմանը, ինչի համար անհրաժեշտ է իրականացնել նաև ճիշտ ինստիտուցիոնալ և կառուցվածքային փոփոխություններ», իր խոսքում նշել է Ցուգունյանը։ ՊՈԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը շրջել է նաև «Սյունիք» և «Կապան» անտառտնտեսությունների պահպանության վայրերում, տեղում ծանոթացել է անտառպահպանության աշխատանքններին, ինչպես նաև մասնակցել «Սյունիք» և «Կապան»անտառտնտեսություններում կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ Արծվանիկ անտառպետության տարածքի և գույքի հանձման-ընդունման աշխատանքներին:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

3 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

4 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

4 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

4 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

4 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

4 hours ago