ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ զինված ուժերի արդիականացման հարցում: Այս մասին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն
«Կարևոր նշանակություն ենք տալիս մեր փոխգործակցության զարգացմանը ռազմական ոլորտում ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Ընդ որում՝ պատրաստ ենք շարունակել աջակցությունը Հայաստանի զինված ուժերում բարեփոխումների ծրագրերի իրականացմանը»,- ասել է Շոյգուն:
Ըստ Շոյգուի, Հայաստանի տարածքում է գտնվում 102-րդ ռուսական ռազմաբազան, որը լավ հագեցած է և հանդիսանում է անվտանգության երաշխավոր: «Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը և առանցքային գործընկերն է Անդրկովկասում խաղաղության ապահովման գործում, և մենք չափազանց հետաքրքրված ենք այդ տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ»,- նշել է նախարարը:
Շոյգուն շնորհավորել է Արշակ Կարապետյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակվելու առիթով։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանայիի հետ:…
Հուլիսի 4-ին Երեւանի «Հրազդան» մարզադաշտում կկայանա Զեմֆիրայի համերգը: Տեղեկությունն այդ մասին հրապարակված է Զեմֆիրայի պաշտոնական…
Վարչապետի խոսնակ, Գյումրիի ավագանու ՔՊ թեկնածուներից Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Գյումրիի ընտրությունների…
Իսրայելական ուժերը շարունակում են հարվածները Բեյրութին, մասնավորապես՝ մայրաքաղաքի հարավային արվարձաններին: ԶԼՄ-ների տվյալով՝ հզոր պայթյուններ են…
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն շարունակում են շփումները ուկրաինական կարգավորման թեմայով, սակայն քննարկվող հարցերը շատ բարդ են․…
2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 566.5 մլրդ դրամ հարկային…