

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանի հետ ընդունել է «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներին։
Հանդիպման ժամանակ քննարկվել են երեխայի և ընտանիքի աջակցության ճգնաժամային կենտրոնի աշխատանքներին, տրամադրվող ծառայություններին և գործունեության համակարգմանը վերաբերող հարցեր։ Կարևորելով երեխաների իրավունքների պաշտպանությունն ու, առավել ևս, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների լավագույն շահը՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ այս առումով թերացումներ և բացթողումներ ունենալն անթույլատրելի են:
«Երբ մենք խոսում ենք երեխաների իրավունքների, նրանց խնդիրների լուծման մասին, երբ խոսքը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների մասին է, ապա պետք է անպայման աշխատել առանց դադարի և այս աշխատանքում պետք է համագործակցեն բոլոր պատասխանատու կառույցները։ Համագործակցությունը պետք է լինի բոլորիս աշխատանքի կարևոր պայմանը։ Շիրակի մարզպետարանը պատրաստ է համագործակցության և ամեն ինչ պետք է արվի ոլորտում առկա հիմնախնդիրների արագ լուծման համար»,- ասել է մարզպետը։
Հովհաննես Հարությունյանը կարևորել է կենտրոնների գործունեության մեջ յուրաքանչյուր քայլի գնահատումը՝ նշելով, որ բովանդակային նոր գործունեության անցնելով նրանք պետք է տրամադրվող ծառայությունները կատարեն առավել պատասխանատվությամբ, հաշվի պետք է առնվի յուրաքանչյուր դեպքի ռիսկայնության աստիճանը, խորքային ուսումնասիրությունները պետք է լինեն համակողմանի և համագործակցված բոլոր կառույցների հետ։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…