Կրթություն

Մենթոր դպրոցները կաջակցեն դպրոցներին

2021 թվականի սեպտեմբերից «E-school Armenia» նախագծի շրջանակում ընտրված 18 մենթոր դպրոցների ուսուցիչներն էլեկտրոնային եղանակով կդասավանդեն այն հանրակրթական ուսումնական հաստատություններում, որտեղ առանձին առարկաների գծով մասնագետների պակաս կա։ Նախորդ տարի ուսուցչի պակաս ունեցող 101 դպրոցում ստեղծվել են էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցված դասասենյակներ։

Ծրագրի շրջանակում կրթության հասանելիությունն ապահովելու նպատակով մենթոր դպրոցները կիրականացնեն անհրաժեշտ առարկաների էլեկտրոնային դասավանդումն այն երեխաների համար, որոնք զրկած են տվյալ առարկան սովորելու հնարավորությունից։

Տեղեկացնենք, որ 2020 թվականի սեպտեմբերից հեռավար դասեր են իրականացվել 5000 և ավելի աշակերտների շրջանում։ Հավաքագրվել է ոլորտում բազմամյա փորձառություն ունեցող 29 ուսուցիչ, որոնք տեսադասերի, վեբինարների, գրավոր և այլ նյութերի միջոցով մատուցել են առարկայական ծրագրերը։ Հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար, «E-school» ծրագրի տնօրեն Հայկ Դավեյանի խոսքով՝ ուսուցիչների ընտրությունը կատարելուց հետո շատ կարևոր էր նրանց համար մշակել աջակցության համակարգ՝ առարկայական ուսումնական ծրագրերն արդյունավետ մշակելու նպատակով։ Ներդրվել է աջակցման այնպիսի մեխանիզմ, որ մենթորներից և ավագ ուսուցիչներից յուրաքանչյուրն ունենա իր առարկայական խումբը։

Հավելենք, որ E-school Armenia ծրագիրը կյանքի է կոչվել կորոնավիրուսի համավարակի պայմաններում, երբ 2020 թվականից սկսած աշխարհը նոր մարտահրավերների առաջ էր կանգնել, և որպես առաջնահերթություն պետք էր ապահովել նաև կրթության շարունակականությունը։ E-school-ն արձագանք էր համավարակին, սակայն, այսօր այն դարձել է որակյալ էլեկտրոնային բովանդակության ստեղծման, էլեկտրոնային դասավանդման և փորձի կուտակման հարթակ։

Մասնավորապես, նախագծի ընթացքում հանրակրթական դպրոցի 1-12-րդ դասարանների աշակերտների համար մշակվել և նկարահանվել է շուրջ 2000 տեսադաս, այդ թվում՝ ժեստերի լեզվով, որոնք մշտապես հասանելի են E-school Armenia-ի Youtube-յան ալիքում։ Հանրակրթական առարկայական ծրագրերին համապատասխան՝ ուսուցիչները մենթորների օգնությամբ մշակել են առարկայական ծրագրերը և թեմատիկ պլանները և դրանց համապատասխան նկարահանվել են տեսադասեր, պատրաստվել նյութեր և իրականացվել վեբինարներ։

Հիշեցնենք, որ գործում է նաև սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներ ուսուցիչների գործուղման էլեկտրոնային շտեմարանը՝ kadrer.emis.am, որտեղ այս պահին ներկայացված է 196 թափուր հաստիք։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

17 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

17 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

18 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

18 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

18 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

18 hours ago