Կրթություն

«Ինչ ես ստացել»-ը կփոխարինվի «Ի՞նչ ես սովորել»-ով. ԿԳՄՍՆ

Տավուշի մարզում Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների փորձարկման նպատակով ուսուցիչների վերապատրաստումներն ընթացքի մեջ են: Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը Դիլիջանի ավագ դպրոցում կազմակերպել է հանդիպում հումանիտար-հասարակական բնագավառի ուսուցիչների հետ՝ ներկայացնելու հետագա անելիքները, պատասխանելու նրանց հուզող հարցերին, ծանոթացնելու գործարկվող նոր կայքի հնարավորություններին:

«Մանկավարժությունը գիտություն է, որն ունի օրենքներ, ինչպես մաթեմատիկան: Մեր խնդիրն է վերապատրաստումների միջոցով նպաստել ուսուցիչների՝ այդ օրենքները յուրացնելուն: Դրա արդյունքում մանկավարժը կբարձրացնի աշակերտի հետաքրքրասիրությունն առարկայի նկատմամբ»,- կարծում է ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը: Նա տեղեկացրել է, որ հիմնադրամը համագործակցում է բուհերի հետ՝ առաջարկելով մանկավարժության նորարարական մեթոդների վերաբերյալ թեմաներ ուսանողների կուրսային և դիպլոմային աշխատանքների համար: Հետագա փուլերն անցնելուց հետո դրանք կծառայեն որպես մեթոդական աջակցություն մանկավարժների համար:

ԿԶՆԱԿ հիմնադրամի վերապատրաստող մասնագետներ Աստղիկ Բալայանը և Հասմիկ Մարգարյանը վստահեցնում են, որ դասընթացներն անցնում են համագործակցային մթնոլորտում, ուսուցիչները դրանց մասնակցում են մեծ պատասխանատվությամբ: Արդեն վերապատրաստվել է 2-րդ դասարանում դասավանդող 90 դասվար և 7-րդ, 10-րդ դասարանների պատմության 128 ուսուցիչ:

Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի դասվար Օվսաննա Հարությունյանը 38 տարվա մանկավարժական փորձ ունի: Վերապատրաստման գործընթացում նա կարևորում է այն հանգամանքը, որ դասը վարելիս ուսուցիչը պետք է ձեռքի տակ ունենա չափորոշիչը և ծրագիրը՝ տեսականի և գործնականի անմիջական համադրությամբ: Իսկ նոր չափորոշչով նախատեսված՝ տարրական դպրոցում գնահատականի բացակայության մասով մանկավարժը կարծում է, որ որոշ աշակերտների և ծնողների համար դա դեռևս խնդրահարույց լինել: «Այդ խնդիրը կունենանք այնքան ժամանակ, մինչև ծնողն իր երեխային հարցնի՝ «Այսօր դպրոցում ի՞նչ ես սովորել» ոչ թե՝ «Ի՞նչ գնահատական ես ստացել»: Նա ընդգծել է նաև խոսքային գնահատման դերը, որն առավել է, քան միավորայինը: «Երեխան հավասարապես պետք է ոգևորվի նաև «Շատ լավ պատասխանեցիր, կեցցե՛ս, արտահայտությունից»,-ասում է փորձառու մանկավարժը:

Ազատամուտի միջնակարգ դպրոցի «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն», ինչպես նաև «Հասարակագիտություն» առարկաների ուսուցիչ Եփրեմ Սաֆարյանն իր մտահոգությունն է հայտնում բացասական գնահատական չլինելու հետ կապված: Ըստ նրա՝ թե՛ ծնողը, թե՛ աշակերտը պետք է հասկանան, որ գնահատականը ոչ թե պատժելու, այլ խրախուսելու միջոց է:

Վերապատրաստվող ուսուցիչները հատկապես կարևորել են նոր չափորոշիչներում գիտելիքները գործնականորեն կիրառելու, աշակերտների ստեղծարար, քննադատական մտածելակերպը զարգացնելու, հստակ արժեհամակարգ ձևավորելու առանցքային դրույթները:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

14 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

14 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

15 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

15 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

15 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

15 hours ago