

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կհիմնանորոգվեն մի շարք փողոցներ՝ 3200 գծամետր ընդհանուր երկարությամբ և 22 հազար 690 քառակուսի մետր մակերեսով։
Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 245 միլիոն 441 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 110 միլիոն 448 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 134 միլիոն 992 հազար դրամը՝ Ծովագյուղի համայնքապետարանը։
Նախատեսվում է ասֆալտապատել Ծովագյուղի ներհամայնքային 8-րդ փողոցի մի մասը, 13-րդ փողոցի առաջին նրբանցքը, 15-րդ փողոցը, 17-րդ փողոցի մի մասը և 2-րդ ու 3-րդ նրբանցքները, 18-րդ փողոցը, 19, 20, 22-րդ փողոցների մի մասը և 24-րդ փողոցի 6-րդ նրբանցքի մի հատվածը։
Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…