

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»խմբակցության պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը տեղեկացրել է, որ այսօր թուրքական օդուժը հարվածել է Շանգալի կենտրոնում գտնվող մեքենային, որի հետևանքով զոհվել է ազգությամբ եզդի հրամանատար Սայիդ Խդըր Հասանը:
«Ինչպես տեղեկանում ենք Շանգալի պաշտպանության հրամանատարության տարածած հայտարարությունից, հրամանատար Սայիդ Խդըր Հասանը և նրա քրոջ որդին՝ մարտիկ Իսա Խուդեդան, զոհվել են հարձակման հետևանքով, իսկ երեք խաղաղ բնակիչներ Քասիմ Սիմոն, Շամիր Աբբաս Բերչեսն և Միրզա Ալին, վիրավորվել են:Եզդի ժողովրդի դեմ ուղղված այսօրինակ հարձակման միջոցով, որն առաջին դեպքը չէ, թուրքական պետությունը փորձում է շարունակել իր ցեղասպանական գործողություններն ու քայլերը: Այս հարձակումը, ըստ էության, ուղղված էր եզդի ժողովրդի ինքնապաշտպանության և ինքնակառավարման հիմնարար իրավունքի և ազատության դեմ: Մեծ հրամանատար Սայիդի սպանությունն անպատասխան չի մնա: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ անտարբեր չմնալ և դիմել գործնական քայլերի՝ ապահովելու եզդի ժողովրդի անվտանգ կենսագործունեությունը և խաղաղ կյանքը ու կանխարգելելու ժողովրդի անվտանգության դեմ ուղղված գործողությունները՝ բացառելով ապագայում դրանց կրկնությունը»,- Ֆեյսբուքի էջում գրել է պատգամավորը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…