Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուս ճանապարհային փոխադրողներին կոչ է արել ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի տարանցիկ ներուժին:
«Այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքների և մայրուղիների վերականգնման ուղղությամբ, այնպես որ խնդրում եմ ավելի մոտիկից դիտարկել այդ խոստումնալից տարածքը, դա, իմ կարծիքով, ակնհայտորեն տնտեսական օգուտներ կպարունակի», – ասել է նա Ճանապարհային փոխադրողների միջազգային ասոցիացիայի հետ հանդիպման ժամանակ:
«Կարևոր է, որ մեր անմիջական հարևանության այս հատվածի տնտեսական զարգացումն ընթանա Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ», – ընդգծել է նախարարը:
Նյութը՝ Tass.ru

















