Լրահոս 24/7
28.07.2026

Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա

Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի օրակարգային կարևոր թեմաներից է Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը։ Երկաթուղու վերագործարկման մասին պայմանավորվածությունը Հայաստանն ու Թուրքիան ձեռք էին բերել դեռևս 2025 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստան էր ժամանել կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Սերդար Քըլըչի և երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում այդ ժամանակ Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպման արդյունքներով հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր՝ հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են, որ երկու երկրների համապատասխան մարմինները կկատարեն անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրությունները Գյումրի-Կարս երկաթուղու և էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար։

Արդեն 2026 թվականի ապրիլի 28-ին Կարսում տեղի էր ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման` Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը: Տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեքստում կողմերն ընդգծել էին Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը:

Մայիսի 7-ին էլ լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկման ուղղությամբ տեխնիկական գնահատման աշխատանքներ են իրականացվում։

Լրագրողական փոխանակման ծրագրի շրջանակներում Թուրքիա այցելած հայ լրագրողների խմբին հնարավորություն ընձեռվեց տեղում պարզել, թե ինչ աշխատանքներ են տարվում թուրքական կողմում՝ երկաթուղին գործարկելու ուղղությամբ։Հայ լրագրողների խումբը Կարս քաղաքից գնացքով ուղևորվեց Աքյաքա քաղաք, մոտ 57 կիլոմետր երկարությամբ ճանապարհի ուղևորությունը տևեց մոտ 50 րոպե, իսկ արդեն Աքյաքա կայարանից դեպի Գյումրի երկաթուղային ճանապարհով ընդամենը 18-20 կիլոմետր է, որը հնարավոր կլինի անցնել 30-40 րոպեում, սակայն սահմանի փակ լինելու պատճառով Աքյաքայից դեպի Գյումրի հասնելն այս պահին անհնար է։

Աքյաքայի քաղաքապետ Էրդուգեր Թոփթաշն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝ լավատես է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում։Նրա խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումից հետո ակնկալում են, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հետ կապված որևէ խնդիր չի լինի։

Թոփթաշը տեղեկացրեց, որ Թուրքիայի նախագահի հանձնարարականով և Տրանսպորտի նախարարության համակարգմամբ արդեն իսկ աշխատանքներ են սկսվել սահմանային անցակետերը, երկաթուղային ենթակառուցվածքները սահմանի բացմանը նախապատրաստելու համար։ Բացի այն, որ սահմանն է փակ, ինչն այս պահին ամենալուրջ խոչընդոտն է երկաթուղու գործարկման համար, նաև ենթակառուցվածքները վերականգնման կարիք ունեն։ Աքյաքայի քաղաքապետը մանրամասնեց, որ այս պահին շինարարություն է ընթանում հենց Աքյաքա-Գյումրի երկաթուղային ճանապարհի ենթակառուցվածքների վերականգնման համար, որը, քաղաքապետի գնահատմամբ, կավարտեն 2-3 ամսից։

Ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ աշխատանքներ են ընթանում, հայտարարվել են շինարարության հրապարակային մրցույթներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է