Ամրուլա Սալեհը, ով Աֆղանստանի Իսլամական Հանրապետության փոխնախագահն էր Աշրաֆ Հանիի նախագահության օրոք, երեքշաբթի հայտարարել է, որ պետության ղեկավարի բացակայության պարագայում ինքը դառնում է երկրի ղեկավարի պաշտոնակատարը:
«Սահմանադրության հստակ դրույթների համաձայն, նախագահի բացակայության, փախուստի կամ մահվան դեպքում առաջին փոխնախագահը կատարում է նրա պարտականությունները: Ես Աֆղանստանում եմ և օրինական կերպով կատարում եմ այդ պարտականությունները», – գրել է նա Twitter-ում՝ դիմելով «բոլոր [երկրների] առաջնորդներին աջակցության և համաձայնեցված գործողությունների համար »։
Քաղաքական գործիչը կոչ է արել «միանալ դիմադրությանը» արմատական «Թալիբան» շարժմանը՝ հայտարարելով, որ «ոչ մի դեպքում չի ենթարկվի» զինյալներին:
Նյութը՝ ТАСС-ի

















