Կրթություն

Հանրակրթության չափորոշչի փոփոխությունը ուսուցչի աշխատանքի կառուցվածքի փոփոխություններ է ենթադրում | Ժաննա Անդրեասյան

Հանրակրթության չափորոշչի փոփոխությունը ոչ միայն առարկայական ծրագրերի, այլ նաև գնահատման համակարգի, ուսուցչի աշխատանքի կառուցվածքի և ըստ այդմ՝ տարիֆիկացիայի կազմման փոփոխություններ է ենթադրում։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: 

«Փոփոխություններ են իրականացվում նաև դպրոցների ֆինանսավորման մոտեցման մեջ։ Այս փոփոխությունները նույնպես փորձարկվելու են այս սեպտեմբերից Տավուշի մարզի 2, 5, 7, 10-րդ դասարաններում։ Նախարարության կայքում ներկայացրել ենք փորձարկման համար նախատեսված ուսումնական պլանը, գնահատման կարգը, տարիֆիկացիոն պլանների կազմման առանձնահատկությունները։

Մասնավորապես, ուսուցչի դրույքաչափի համար փորձարկվելու է հետևյալ մոտեցումը. փորձարկվող տարրական դասարանում ուսուցչի մեկ դրույքաչափը՝ 22 ժամը կազմված է շաբաթական 18 դասավանդվող ժամերից և 4՝ գնահատման համար անհրաժեշտ աշխատանքներն իրականացնելու համար նախատեսված ժամից՝ հաշվի առնելով միավորային գնահատման բացակայությունը և ոչ միավորային գնահատման համար պահանջվող աշխատանքի ծավալը։

Հիմնական և ավագ դասարաններում համամասնությունը դառնում է 20+2: Այս փոփոխությունը նպատակ ունի կրճատել ուսուցչի կողմից շաբաթական դասավանդվող ժամերի թիվը՝ ժամանակ հատկացնելով ուսուցչի կողմից դասերի պլանավորման, գնահատման աշխատանքների համար։ Կարևոր փոփոխություն է փորձարկվող դասարանները առավելագույն ժամաքանակներով ֆինանսավորելու սկզբունքը, ինչը հնարավորություն է տալիս ներառել ընտրովի բաղադրիչը, ֆինանսավորել նախագծային աշխատանքների ղեկավարումն ու իրականացումը, որը, հիշեցնեմ, պարտադիր է 7-րդ դասարանից սկսած։ 

Ավագ դասարաններում, միասնական մոտեցում դրսևորելով առանձին գործող ավագ դպրոցների և միջնակարգ դպրոցների նկատմամբ, ներդրվել է անհատականացված դասացուցակի հիման վրա առարկայական խմբեր ձևավորելու և ըստ այդ տարիֆիկացիոն ցուցակները կազմելու սկզբունքը։Սա պետք է հնարավորություն տա սովորողներին ձևավորել իրենց մասնագիտական նախասիրություններին առավել համապատասխանող դասացուցակ»,- գրել է Անդրեասյանը։

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Երևանում մարտի 13-ի ցերեկը, 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի…

10 minutes ago

Որ 13 մշակաբույսերը կապահովագրվեն 2025-ին

2025 թվականին ապահովագրական մշակաբույսերի կազմը կփոխվի: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մարտի 13-ի նիստին ներկայացրեց…

25 minutes ago

Նիդերլանդների ԱԳ նախարարն այցելել է հայ-ադրբեջանական սահման

Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը և նրա գլխավորած պատվիրակության անդամները ԵՄ դիտորդական առաքելության ուղեկցությամբ…

43 minutes ago

Դեպքեր կան, որ հողի 1քմ-ն կարող է վաճառվի 7 դրամով, 15 դրամով, 20 դրամով. վարչապետ

«Դեպքեր կան, որ հողի 1քմ-ն կարող է վաճառվի 7 դրամով, 15 դրամով, 20 դրամով։ Կներեք,…

52 minutes ago

Ես չեմ կարող ամեն օր զանգեմ ասեմ, որ երեկ հանձնարարել եմ՝ դա արվում է, թե՞ չէ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում կարևորել է հանձնարարականները ճշգրիտ կատարելու մոտեցումը: Այդ համատեքստում,…

1 hour ago

Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում. Ալիև

Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում: Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին և, ըստ էության,…

1 hour ago