Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև հրադադարի հայտարարությանը հետևած անկարգությունների քրեական գործերով կա 53 մեղադրյալ։ Այդ մասին տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ չբացահայտելով մեղադրյալների ով լինելը։
Գործերը քննվում են Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում՝ զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչերի հատկանիշներով։
Ըստ Գլխավոր դատախազության՝ մեղադրյալներից 44-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որից 22-ը մերժվել է, 21-ը՝ բավարարվել, իսկ 1-ի դեպքում դատախազը միջնորդությունը հետ է վերցրել մեղադրյալի ինքնասպանության հիմքով։
Ավելին՝ այստեղ