

Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակում առաջիկա օրերի ընթացքում կտրվի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը։
Ինչպես հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 23 միլիոն 307 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 13 միլիոն 984 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավաևրությունը, 40 տոկոսը կամ 9 միլիոն 323 հազարը՝ Արծվանիստի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է մանկապարտեզի առաջին հարկի ներքին հարդարում, նոր դռների և պատուհանների տեղադրում, հատակի, սանհանգույցների, էներգոհամակարգի նորոգում։
«Մեր համայնքի մանկապարտեզը, ուր հաճախում էին 90 երեխա, իր գործունեությունը դադարեցրել է 2016 թվականին՝ շենքային ու սանիտարական անբավարար պայմանների պատճառով։ Նախորդ տարի սուբվենցիոն ծրագրի միջոցով կարողացանք նորոգել մանկապարտեզի շենքի տանիքը, իսկ այս տարի ամբողջությամբ կավարտենք առաջին հարկի հիմնանորոգումը։
Հաջորդ տարվա ընթացքում հերթական փուլով կավարտենք նաև երկրորդ հարկի հիմնանորոգումը, և մանկապարտեզն իր դռները կբացի սաների առջև»,- ներկայացրել է Արծվանիստ համայնքի ղեկավարը։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…