ՀՀ հառավարությունը Տոկիոյի օլիմպիադայից հետո առաջին լուրջ քայլն է անում սպորտը զարգացնելու համար։ Այսպես, հիմք ընդունելով Փաշինյանի՝ մարզիկներին տրամադրվող դրամական վճարումները կարգավորող իրավական ակտերը վերանայելու վերաբերյալ հանձնարարականները՝ ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է ՀՀ հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ գրանցած մարզիկներին և նրանց մարզիչներին հատկացվող անվանական թոշակի ամսավճարը կրկնապատկել, իսկ Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռքբերած մարզիկներին և նրանց անձնական մարզիչներին հատկացվող թոշակն ավելացնել շուրջ 3 անգամ։
Օլիմպիական խաղերի չեմպիոնին առաջարկվում է տրամադրել 1 միլիոն դրամ անվանական թոշակ՝ ներկայիս 500 հազար դրամի փոխարեն, իսկ նրա անձնական մարզչին՝ 500 հազար դրամ՝ ներկայիս 250 հազար դրամի փոխարեն։ Նախագծի հաստատման դեպքում Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրները կստանան ամսական 700 հազար դրամ անվանական թոշակ՝ ներկայիս 350 հազար դրամի փոխարեն, նրանց անձնական մարզիչները՝ 350 հազար դրամ՝ 175 հազարի փոխարեն, իսկ բրոնզե մեդալակիրները և նրանց անձնական մարզիչները՝ համապատասխանաբար 600 հազար և 300 հազար դրամ։ Աշխարհի առաջնությունների չեմպիոնները կստանան 600 հազար դրամ, արծաթե մեդալակիրները՝ 400 հազար, իսկ բրոնզե մեդալակիրները՝ 300 հազար դրամ անվանական թոշակ, նրանց մարզիչները համպատասխանաբար 300, 200 և 150 հազարական դրամ: Առաջարկվող անվանական թոշակի ամսավճարի չափերը՝ նախագծի հավելվածում: Հաստատման դեպքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի հունվարի 1-ից:
Ավելին՝ այստեղ