Լրահոս 24/7

Մեկնարկել է 28 փողոցների լուսավորության արդիականացման ծրագիրը

Երևանի Մյասնիկյան պողոտայում և Աճառյան փողոցում մեկնարկել է Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրը:

Կփոխվեն, կամրացվեն լուսավորության հենասյուները, առկա լուսատուներն էլ կփոխարինվեն էներգախնայող LED տիպի լուսատուներով:

Բացի այդ բոլոր հաղորդուղիները կանցկացվեն ստորգետնյա՝ պլաստիկ խողովակաշարերով: Աշխատանքներն ընդգրկում են 28 փողոց:

Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ ՎԶԵԲ վարկային, Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերություն (E5P) դրամաշնորհային միջոցներով:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համարքաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Ծրագրում ընդգրկված փողոցներն են՝Սայաթ Նովա, Մ. Բաղրամյան,Կոմիտասի, Մյասնիկյան, Աճառյան պողոտաներում, Հերացի, Չարենց, Մոսկովյան, Սարյան, Իսահակյան, Ալ. Մանուկյան, Խանջյան, Ամիրյան փող. Վարդանանց, Կասյան, Դեմիրճյան,Պարոնյան-Պռոշյան փողոցները, նաև Տերյան, Թումանյան, Նալբանդյան, Հանրապետության, Աբովյան, Ագաթանգեղոս, Գ. Լուսավորիչ, Արգիշտի, Տ. Մեծ պողոտան (Մելիք Ադամյան), Վ. Սարգսյան-Իտալական-Բեյրութ, Խորենացի փողոցները:

Թիվ 1

Recent Posts

Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է…

8 minutes ago

Կայացավ թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ մեդիատուրը

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի համակարգմամբ մարտի 10-12-ը…

26 minutes ago

Վաշինգտոնը պարզապես հող է նախապատրաստում. Լուկաշենկո

Մոսկվայում մեկնարկել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը։ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե ԱՄՆ-ն Ուկրաինայի…

38 minutes ago

Ռուսական ուժերը գրավել են Կուրսկի մարզի Սուջա քաղաքը. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է Կուրսկի մարզի Սուջա քաղաքը գրավելու մասին, որը Ուկրաինայի զինված…

55 minutes ago

Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը

Հացադուլը ոչ միայն բողոքի, այլ անարդար դատավարության ու իրավիճակի վրա ուշադրություն հրավիրելու միջոց էր. Ռուբեն…

1 hour ago

Խաղաղության համաձայնագրի տեքստի բանակցություններն ավարտված են. Բայրամով

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցային գործընթացն արդեն ավարտված է»,-հայտարարել է Ադրբեջանի…

2 hours ago