

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում բարելավվելու է խմելու ջրի մատակարարման համակարգը։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:
Ծրագրի նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 72 միլիոն 667 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 50 միլիոն 867 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 21 միլիոն 800 հազար դրամը՝ Ծովագյուղի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է։
Ծրագրով նախատեսված է 4,2 կլիոմետր երկարության ջրատարի կառուցում, ինչի արդյունքում ջրատար ցանցում նվազագույնի կհասցվեն կորուստները, կավելանա մատակարարվող ջրի քանակությունը, կապահովվի մաքուր և որակյալ ջրամատակարում։ Ծրագրի շահառու է շուրջ 300 տնտեսություն։ Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…