Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն նախագիծ է պատրաստել, ըստ որի առաջարկվում է համաներում կիրառել ոչ մեծ և միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, որոնք մասնակցել են Արցախյան 44-օրյա պատերազմին։
Նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում։
Աառաջարկվում է նաև համաներում կիրառել ռազմական գործողությունները դադարելուց հետո մինչև ռազմական դրության գործողության ժամկետի ավարտը՝ 2021 թվականի մարտի 24-ը, ՀՀ Քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու համար դատապարտված զինծառայող անձանց նկատմամբ։
Ըստ նախագծի՝ համաներումը պետք է կիրառել նաև մինչև առաջարկվող օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ։
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո…
Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում մարտի 21-ին անց է կացրել իր տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել…
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 20-ին Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ…
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի Արաբական…
Bloomberg պարբերականը, վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին, հայտնում է, որ իտալացի դիվանագետները խնդրել են տրամադրել ավելի շատ…