Մշակույթ

Ի նպաստ մշակութային ժառանգության կենսունակության

Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանի նախասրահը վերակազմակերպվել է
խանութ-ցուցասրահի, որտեղ ներկայացված են Հայաստանի տարբեր մարզերից 25 արհեստագործների
ձեռագործ աշխատանքներ:
Վաճառասրահի բացումն իրականացվել է Սմիթսոնյան ինստիտուտի կողմից իրականացվող «Իմ
Հայաստան» ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ ՄԶԳ-ի (Միջազգային զարգացման գործակալություն)
ֆինանսավորմամբ:


Որպես Սիսիանի զբոսաշրջային կենտրոն՝ թանգարանում խանութ-ցուցասրահի բացմամբ այցելուների
համար կստեղծվի հաղորդակցման ժամանակակից միջավայր, այն կնպաստի հայկական մշակութային
ժառանգության կենսունակության ապահովմանը և արհեստագործական ներուժի ճանաչելիության
բարձրացմանը:


Բացման արարողության շրջանակում կազմակերպվել էին վարպետաց տաղավարներ՝ այցելուների համար
տեղի արհեստագործական ավանդույթներին հաղորդակցվելու հնարավորություն ստեղծելով:
Հավելենք, որ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող և Սմիթսոնյան ինստիտուտի կողմից իրականացվող
«Իմ Հայաստան» ծրագիրն աջակցում է մարզային թանգարաններին՝ բարելավելու այցելուների
փորձառությունը և նորարարական գործունեության շնորհիվ խթանելու նրանց եկամտաստեղծ ներուժը:

Թիվ 1

Recent Posts

Նոր օրենքով թիկնապահների քանակը չի կարող գերազանցել 3-ը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների…

6 minutes ago

Իրանից շուտով կարձագանքեն Թրամփի նամակին

Իրանի իշխանությունները շուտով կարձագանքեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին ուղղված…

24 minutes ago

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում` մարտի 20-ի ցերեկը, 21-22-ը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ,…

42 minutes ago

Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է

Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է և աստղագիտական գարնան սկիզբը։ Վաղվանից սկսած մինչև սեպտեմբերի 22-ը ցերեկվա…

58 minutes ago

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի ԱՄՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Համաձայն «Կառավարության…

1 hour ago

Ուկրաինայի սահամանդրությունը խանգարում է խաղաղության համաձայնագրին․ Շոյգու

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախազգուշացրել է Կիևում առկա դժվարությունների մասին՝ խաղաղության համաձայնագրերի հասնելու…

1 hour ago