Ամերիկացի մի խումբ կոնգրեսականներ և Վաշինգտոնում գործող մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ՝ ի դեմս հայկական, հունական, քրդական, հրեական, հնդկական համայնքների, «Ի պաշտպանություն քրիստոնյաների» և իրավապաշտպան այլ կազմակերպությունների, ԱՄՆ կառավարությունից պահանջում են դադարեցնել ամերիկյան այն տեխնոլոգիաների արտահանումը, որոնք օգտագործվում են թուրքական ԱԹՍ-ների (անօդաչու թռչող սարքերի) արտադրության մեջ, և առհասարակ հետաքննել Թուրքիայի անօդաչուների ծրագրի ապակայունացնող դերակատարումը տարածաշրջանում:
Հայ և հույն ակտիվիստների կարծիքով՝ մեծ է հավանականությունը, որ մահաբեր «Բայրաքթարների» արտադրության մեջ օգտագործվող ամերիկյան տեխնոլոգիաների մատակարարումը Թուրքիային ի վերջո կդադարեցվի:
Խոսքը, հիշեցնենք, թուրքական այն հարվածային անօդաչուների մասին է, որոնք լայնորեն կիրառվել են 2020 թ. Արցախի դեմ պատերազմում՝ հսկայական մարդկային ու նյութական կորուստներ պատճառելով հայկական զինված ուժերին և խաղաղ բնակչությանը:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը տեղեկացրեց, որ թուրքական դրոնների ծրագրի դեմ Նահանգներում պայքարում են ինչպես հայկական, այնպես էլ հունական, քրդական, հնդկական, հրեական խմբերը, Մերձավոր Արևելքի Ֆորումը (Middle East Forum), «Ի պաշտպանություն քրիստոնյաների» (IDC) կազմակերպությունը, քրիստոնեական և իրավապաշտպան այլ կազմակերպություններ, այլ խոսքով՝ բոլոր այն ուժերը, որոնք շահագրգռված են Թուրքիան շրջապատող ռեգիոններում՝ Արևելյան Միջերկրականում, Կովկասում, Մերձավոր ու Միջին Արևելքում անվտանգության և կայունության հաստատմամբ:
«Սենատոր Մենենդեսը բարձրացրել է այս հարցը Կոնգրեսի լսումների ժամանակ: Առայժմ պատասխան չի ստացել, բայց ամեն դեպքում հարցը բարձրացվել է, որից հետո Պետքարտուղարություն ուղարկվեց Կոնգրեսի 28 անդամների կողմից ստորագրված նամակը, որով կոնգրեսականները կոչ էին անում վարչակազմին հետաքննել թուրքական անօդաչուների ծրագիրը: Եվ սա գնալով մեծ խնդիր է դառնում Վաշինգտոնում»,- ասաց Արամ Համբարյանը:
Ավելին՝ այստեղ
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU
ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…
Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…