Օգոստոսի 24-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ նկատի ունի պրոֆեսիոնալ բանակ ասելով: Կփոխվի ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքը:
«Իսկ պրոֆեսիոնալ բանակ ասելով՝ մենք նկատի ունենք, որ զինվորը զինվոր է օրվա մեջ 24 ժամ, շաբաթվա մեջ 7 օր, ամսվա մեջ 30, 31, 28 կամ 29 օր, տարվա մեջ 12 ամիս: Եվ զինվորի գործը, ըստ էության, ռազմավարական հեռանկարում մենք չենք տեսնում սահմանի պահպանությունը: Սահմանի պահպանությունը պետք է վերապահվի սահմանապահ զորքերին, իսկ զինվորը պիտի գտնվի մշտական տեղակայման վայրում իր աշխատանքային ժամին և զբաղվի իր մարտական պատրաստականության շարունակական բարձրացմամբ, և այդ գործընթացը պետք է ունենա շարունակական բնույթ»,- մանրամասնեց վարչապետը:
Անդրադառնալով ժամկետային զինծառայության ժամկետը և կառուցվածքը փոխելու մտադրությանը՝ վարչապետն ընդգծեց, որ որոշել են ավելի մեծ ուշադրություն դարձնել պահեստազորի պատրաստականության բարձրացման աշխատանքներին:
«Մենք նպատակադրված ենք բարձրացնել ոչ միայն աշխատավարձերը, այլև սոցիալական երաշխիքների ամուր, կայուն և վստահելի համակարգ ստեղծել զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու համար: Այս առումով մեզ համար առանցքային է նաև ռազմական կրթության որակը բարձրացնելը: Հայաստանում ռազմական կրթության որակը պետք է շարունակաբար բարձրանա: Մեր բանակը պետք է շարունակաբար տեխնոլոգիական զարգացման ենթարկվի, ինչը համապատասխան կլինի 21-րդ դարի մարտահրավերներին»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 25-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս…
ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, ձեռնարկատեր Իլոն Մասկը, ի պատասխան հազարավոր կանադացիների, որոնք ստորագրել…
Ռուսաստանը Ուկրաինայի պետականության պահպանման դեմ ոչինչ չունի, բայց Ուկրաինան չպետք է օգտագործվի որպես թշնամական հենակետ՝…
ԵՄ-ն Ուկրաինայից բնական ռեսուրսներ չի պահանջի որպես տրամադրված օգնության փոխհատուցում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական…
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ նշել է, որ…