Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու նրա խորհրդական Արթուր Բաղդասարյանն օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ը կգործուղվեն Ռուսաստան։
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանի՝ Արևելյան 6-րդ տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով 2021 թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ը Ռուսաստանի Դաշնություն (Վլադիվոստոկ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»,- ասված է որոշման մեջ։