Գլխավոր

Հիշում եք, մեկը կար ասում էր՝ ես լինեի Ալիևի տեղը, կհարձակվեի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ծրագրի քննարկման իր ամփոփիչ ելույթում անդրադարձավ ԱԺ նիստերի դահլիճում երեկ տեղի ունեցած միջադեպին:

«Այն ժամանակ, երբ «Հայաստան» դաշինքի ղեկավարը հայտարարում էր, որ իրենք խորհրդարանում մանդատները վերցնելու են, հայտարարել է բառացիորեն հետևյալը՝ «արդարացնելու իրենց՝ խորհրդարան գալը». Սեյրան Օհանյանը մի այսպիսի օրինակ բերեց՝ «մարտական գործողությունների ժամանակ, երբ խնդիրը չի լուծվում, բայց դու վերցնում ես խրամատներ, այդ խրամատները ոչ թե պետք է պահես, այլ ամրացնես հետագա գրոհի համար»: Բայց ես կարծում եմ՝ էն մարդիկ, ովքեր գրոհի մտադրություններ ունեն, բանախոսներից մեկի այլաբանությամբ, երբ ստանում են քաղաքական հակահարվածներ, պիտի հասկանան, որ գրոհի երազանքն իրենց մտքերից պետք է դուրս բերեն:

Սա, կարծում եմ, բոլորի համար տեսանելի և հստակ իրողություն է: Ընդհանուր առմամբ, այստեղ փորձ արվեց վիճարկել, թե ընտրությունների արդյունքներով արդյոք ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվե՞լ է, թե՞ չի հաղթահարվել:

Այո՛, ընտրությունների արդյունքներով ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է: Ուզում եմ ասել, որ մեծ հաշվով մենք ներքին մարտահրավեր չենք էլ ունեցել և չենք էլ ունենալու»:

«Հիշում եք, մեկը կար ասում էր՝ ես լինեի Ալիևի տեղը, կհարձակվեի: Հետո ոչ բարով, բախտի բերմամբ մեր ցուցակով խորհրդարանում հայտնված մեկը դրոշակ էր բարձրացնում՝ ի ցույց դնելով, թե որտեղից կարող է գործի ադրբեջանական զինուժը, հետո էլ, էլի ոչ բարով «Իմ քայլի» ցուցակով խորհրդարանում հայտնված մեկն ուրիշ տեղից էր դրոշ ցույց տալիս, թե էլ որտեղ Հայաստանը խոցելի տեղեր ունի:

Մենք սա պետք է շատ հստակ արձանագրենք. եթե ռազմական էս տերմինաբանությամբ են ոմանք հարաբերվում, եթե իրենց համար սա խրամատ է, եթե իրենց համար խրամատավորվել են, ուրեմն մենք պետք է արձանագրենք, որ մեր թիկունքում դիվերսիոն առաջապահ խմբակներ են գործում և անհրաժեշտության դեպքում պետք է այդ գործողությունները կասեցվեն»,- ասաց Փաշինյանը:

Թիվ 1

Recent Posts

Ալիևն ու Փեզեշքյանը հեռախոսազրույց են ունեցել

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի միջև։ Կողմերը…

4 minutes ago

Սպասվում է անձրև

Երևան քաղաքում մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 2-3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է կարճատև…

15 minutes ago

Սևծովյան խաղաղ նախաձեռնությունը իր մեջ շատ նրբություններ է պարունակում. Պեսկով

«Սև ծովում հրադադարի մասին համաձայնագիրը բազմաթիվ մանրամասներ է պարունակում, որոնց շուրջ դեռ աշխատանք կա անելու»․…

26 minutes ago

Հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած 8814 քաղաքացի ետ է ստացել 816 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 8814 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1629…

1 hour ago

Մեկ շաբաթում վավերացվել է ընդհանուր 2 մլն 401 հազար 169 տոմս

Նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումների ընդհանուր թիվը կազմել է 2 մլն 401 հազար…

1 hour ago

ԿԸՀ-ն հրապարակել է Գյումրիի բոլոր 82 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է Գյումրիի բոլոր 82 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Ընտրացուցակում ընդգրկված ընտրողների թիվը - 111…

2 hours ago